Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մի բաժակ ջուրը ծովի մեջ եղանակ չի փոխում

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մի բաժակ ջուրը ծովի մեջ եղանակ չի փոխում
25.03.2014 | 12:19

Քեսապը թուրքական յաթաղանից փրկված հայերի համար փոքրիկ Հայաստան է: Այդ Հայաստանը նրանք` մուսալեռցիներն են ստեղծել, հույսով, որ մի օր նորից հետ կդառնան իրենց բնօրրանը: Քեսապը մեր` հայաստանցիներիս համար Սիրիայում գտնվող լոկ հայկական քաղաք չէ: Այն պահպանում էր մեր պատմության հերոսական մի դրվագի ժառանգների ներկայությունը: Քեսապցին նույն արցախցին է, ապարանցին, ախտեցին, գյումրեցին, երևանցին....նույն ՀԱՅ-ը: Քեսապում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, սթափության կոչ են անում, որ թուրքը 100 տարի հետո էլ թուրք է, 1000 տարի հետո էլ թուրք է մնալու: Մենք ճակատագրով դատապարտված ենք նման հարևաններ ունենալ և պարտավոր ենք հասկանալ, որ Քեսապով մի նոր ճակատ է բացվում: Որքան էլ որ դեպքերը տեղի են ունենում Սիրիայում, համաձայնեք, որ ուղիղ գծով այն մեր կողքին է: Մենք պարտավոր ենք «մեծ» մտածել ու հասկանալ, որ այն, ինչ այսօր կատարվում է Քեսապում, վաղը կարող է լայն ճակատով տեղափոխվել այստեղ: Իսկ Արցախում այսօր հերթական հայ զինվորը զոհվեց: Այնպես որ, ճակատը սեղմվում է, իսկ մենք դա չենք ուզում հասկանալ ու դեռևս հանդիպում ենք մարդկանց, ովքեր Պապից ավելի կաթոլիկ են ձևանում և փորձում են համոզել, թե այսօրվա թուրքը 100 տարի առաջվա թուրքից տարբեր է: Չկա նման բան: Թուրքը մնում է թուրք: Այն ժամանակ էլ այդ քոչվոր ցեղի մեջ կային խղճով մարդիկ, հիմա էլ կան, բայց այդ ո՞ր ազգի մեջ չկան նման մարդիկ: Մի բաժակ ջուրը ծովի մեջ եղանակ չի փոխում:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ