Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ծառուկյանը ներկայանում է կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ծառուկյանը ներկայանում է կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով
25.10.2013 | 12:32

Զուտ հայկական երեւույթ: Լուկաշենկոն հարյուրավոր միլիոնների զենք է վաճառում Ադրբեջանին եւ զարգացնում հայ-բելոռուսական «բարեկամությունը», որը հիմնականում վեր է հառնում Բելառուսում հայ օլիգարխի կատարած ու կատարվող խոշոր ներդրումների եւ այդ երկրի հնամաշ տեխնոլոգիաներով ու տեսականիով արտադրվող տրակտորների Հայաստան ներկրելու հիման վրա: Եւ ահա «բատկան» պարգեւատրում է Գ. Ծառուկյանին «բարակամության շքանշանով»: Նորմալ մտածող մարդը տեղնուտեղը կհրաժարվեր այդ շքանշանից` ի նշան բողոքի` պատերազմական դրության մեջ գտնվող իր երկրի թշնամուն զինելու համար: Այնինչ Գ. Ծառուկյանի մտքի ծայրով իսկ չի անցել այդ բանը, եւ հեռուստաէկրանին նա ներկայանում է ինքնագոհ, հպարտ, կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով` կարծես հենց երեկ մի ամբողջ գնացքակազմ էր պոկել տեղից: Եթե հանկարծ մեկի մտքով անցնի Բելառուսի կողմից մշտապես Ադրբեջանին զինելու փաստի մասին խոսել, ապա օլիգարխի խոսնակը տեղնուտեղը «կճշտի» նրան, որ դա «բիզնես» է: Բան չունենք ասելու, բայց երբ այդ բիզնեսի «ապրանքները» սկսեն թափվել հայ ժողովրդի գլխին, թող ինքը չարդարանա, թե կապ չունի այդ «բիզնեսի» հետ:

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ