ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սպասարկելով թշնամու օրակարգը-1

Սպասարկելով թշնամու օրակարգը-1
23.05.2024 | 21:33

Մինչ, նզովյալ-հերձվածողի «օրակարգը» տիրաժավորելով, զբաղված էիք Պապ Արշակունի թագավորի «սեռական կյանքը» բզկտելով, երկրում կատարվում էին շատ ավելի կարևոր դեպքեր:

Դրանց շարքում առաջինը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ մասնակից Գարիկ Ղուկասյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն գործադրելու մասին հայտարարություն-ահազանգն էր:

Գարիկ Ղուկասյանը Կիրանցի մատույցներում ոստիկանների կողմից բռնության և «բերման» ենթարկված այն անձնավորությունն է, ում նաև որոշակիորեն խոշտանգել էին՝ ժամանակին չցուցաբերելով շաքարային դիաբետի հետ կապված բուժօգնություն:

Ավելին, ազատ արձակվելուց մեկ օր անց, ըստ տարածված տեղեկությունների, նա վերստին զրկվել է ազատությունից ու այս անգամ ոստիկանները նրան ծեծուջարդի են ենթարկել: Այդ մասին տեղեկույթուններ ու հիմնավոր կասկածներ լինելու մասին երեկվա ամփոփիչ հավաքում ահազանգեց փաստաբան, «Հինգ իրավապաշտպան» նախաձեռնության համակարգող Ռուբեն Մելիքյանը:

Այս հայտարարությունը գրեթե մնաց անտեսված: Իսկ դա նորմալ չէ:

Գարիկ Ղուկասյանի նկատմամբ ոստիկանական բռնությունը, մեծ հաշվով, նույն շարքից է, ինչ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված փաշինաոստիկանական այլանդակությունը:

Ի դեպ, այդ աղաղակող ապօրինությունը պիտի ամեն օր բարձրաձայնվեր, անընդհատ շրջանառվեր, շարունակ պիտի հարցեր տրվեին իշխանական կառույցներին, դեպուտատներին, պիտի շարունակ խոսվեր այն մասին, թե ինչ ընթացքում է այդ փաստի վերաբերյալ «գործը» կամ դրա քննությունը:

Բայց դե ո՞վ ունի, չէ՞ «ազատության» կամ նմանօրինակ ռեսուսրների կպչուն հետևողականությունը: Մի երկու անգամ ասվեց-գրվեց, ու անցավ-գնաց: Ինչպես Սոնա Մնացականյանի սպանության դեպքը:

Հիմա էլ՝ Գարիկ Ղուկասյանի հետ կատարվածը:

Բայց ոմանց համար, այդ թվում իմ կողմից հարգված մարդկանց համար 1654 տարի առաջ կատարված (կամ չկատարված) դեպքերը երևի շատ ավելի կարևոր են, քան այն, ինչ հիմա է տեղի ունենում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ