Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վա՛ո՜ւ

Վա՛ո՜ւ
22.07.2008 | 00:00

ԱՍՈՒԼԻՍ
«Իրավունք դե ֆակտոյի» հարցն ասուլիսի «եկած» Սերժ Սարգսյանին, անշուշտ, վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի «դրսևորումներին» (քաղբանտարկյալների և Լևոն Տեր-Պետրոսյանի «մասով» հարցերն արդեն հնչել էին):
-Տևական ժամանակ խոսակցություններ կան, որ երկիրն ստվերային ձևով ղեկավարում է Քոչարյանը. արդյոք հանդիպո՞ւմ եք նրան, և որևէ հարցով խորհրդակցել ստացվո՞ւմ է իր հետ:
-Իհարկե, ես ծանոթ եմ շրջանառվող այդ լուրերին և դրանք համարում եմ անհեթեթություն: Պետության կառավարումը բիզնեսի կառավարում չէ, որտեղ հնարավոր է գործադիր տնօրեն նշանակել, իսկ սեփականության իրավունքները կարելի է պահել և ղեկավարել այդ բիզնեսը: Ես ուրախ եմ, որ այդ հարցին անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանը և տվել նույնանման պատասխան: Իսկ որոշումներ կայացնելիս, անշուշտ, ես խորհրդակցում եմ ինչպես Քոչարյանի, այնպես էլ իմ կոլեգաների, կոալիցիոն գործընկերների հետ, խորհրդակցում եմ մասնագետների հետ. սա՛ է իմ աշխատաոճը, և այդպես էլ շարունակելու եմ:
«Թամամ» խոսքն էլ ո՜նց է լինում: Փաստորեն, Սերժ Սարգսյանը Քոչարյանին ոչ թե կարմիր քարտ, այլ անկյուն ցույց տվեց՝ «նույնանման»: Որովհետև այնպես, ինչպես վարվեց Քոչարյանը վերջինիս հետ՝ նրա «համար» սարքելով մարտի մեկ, այլ կերպ հնարավոր չէր: ՈՒստի բնական էր, որ Սերժ Սարգսյանը երեկ Քոչարյանին պետք է հասկացներ. ա) Ձերդ «մեծարգոյություն», գլուխներդ կախ եղեք ձեր բան ու գործին, կոնկրետ դեպքում՝ «բիզնեսին» (հիշենք, որ Քոչարյանի կարողությունը հայոց բյուջեից մեծ է), բայց «բիզնեսմենի» (լրագրողական լեքսիկոնով ձևակերպած՝ «խոպանչու») խասյաթին «թարգ» տվեք, զի երկիրն այլևս այլ տրամաբանության մեջ է: բ) Դատողություններ արեք, ձերդ էքս-արժանահավատություն, բացառապես «դո սոպոգա»՝ էքս-նախագահի դիրքերից և ոչ թե հականե-հանվանե կարծիքներ հայտնեք՝ ուղղորդելով մնացյալին: Մանավանդ որ Դուք այլևս բոլորից մեկն եք. ինչպես որ է կոալիցիայի որևէ անդամ կամ որևէ մասնագետ:
Բայց պարզվում է՝ երիտթոշակառու Քոչարյանի «մասնագիտական» կարողությունները նույնպես բանի պետք չեն: Եվ չնայած հանգամանքին, որ Ս. Սարգսյանը «հորդոր» հղեց «չուզողներին»՝ հակասություններ չփնտրել իր և Քոչարյանի միջև՝ «մութ սենյակում կատու փնտրելու պես», սակայն կոնկրետ դեպքում տարաձայնություն (իմա՝ կատու) կար և այն էլ այնպիսի առանցքային հարցում, ինչպիսին հայ-թուրքական հարաբերություններն են, Ս. Սարգսյանի՝ Ա. Գյուլի Հայաստան հրավերն է, որն էլ շարժել էր «սեփականատիրոջ» զայրույթը, և փոխանակ գնացած «սեփականատերը» հարյուր օր սպասի, ինչպես տևական տարիներ սպասել է Ս. Սարգսյանը, անհամբեր մեսիջ է ուղարկում «հարկավորներին», որպեսզի կանխի հայ-թուրքական հարաբերություններում սպասվելիք որևէ տեղաշարժ, որն էլ քարտ-բլանշ կտա օրվա իշխողներին՝ մի շարք առումներով:
Ի դեպ, այս դեպքում ևս խոսքը խիստ «թամամ» էր, ու տողատակն անչափ շատ բան էր ներամփոփում. Սերժ Սարգսյանն իր հարյուր օրվա ասուլիսում շատ պարզ ասաց. «Նախկինում էլ մենք (Քոչարյանն ու ինքը-հեղ.) շատ հարցերում նույն կարծիքին չենք եղել, և ես միշտ չէ, որ այդ կարծիքը բարձրաձայն եմ հայտնել, բայց դա իր կարծիքն է, և ես հարգում եմ այն»:
Ս. Սարգսյանը չասաց, սակայն, «հարգանքի է արժանի» նաև հանգամանքը, որ Ռ. Քոչարյանը գիրք է հրապարակել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր հարյուր օրվա առիթով:
Այսպիսի «չհակասություններ»:
Չէ, մի բան էլ. նախկինում եղած «տարբեր կարծիքները» վերաբերել են հատկապես վարչապետի պաշտոնին: Եվ ասելով. «Սա է իմ աշխատաոճը, և այդպես էլ շարունակելու եմ», Սերժ Սարգսյանը հատուկ չհասկացողներին (բա ամոթ չէ՞, բա մենք տվեցի՞նք Քոչարյանի անունը), հասկացնում է, որ չէ՝ «նետ», չի նշանակելու նրան վարչապետ, որքան էլ ոմանք չեն ցանկանում մնալ թոշակառու:
«Չհակասություններից» հաջորդն էլ այն էր, որ ասուլիսի ընթացքում բացահայտվեց մի գաղտնիք, որը Քոչարյանին ստիպելու է գրել թվով երկրորդ գիրքը, տալ իր «հազարերորդ ասուլիսը»։ Բանն այն է, որ Ս. Սարգսյանն առանց այլևայլության, առանց դիվանագիտական ժեստերի վերցրեց ու ասաց. «Հա, ախպեր, օրերս Ժնևում գաղտնի բանակցություններ են ընթացել հայ-թուրքական պաշտոնյաների միջև. այդ ֆորմատը եղել է և շարունակվելու է մշտապես, բա ո՞նց»:
Հաջորդ լուրը նույնպես անբարենպաստ էր Քոչարյանի համար, ու Ս. Սարգսյանը ռումբ արձակելու պես ասաց՝ պետք է ոչ միայն մեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավենք: «Հնարավորության դեպքում բարելավելու ենք հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ։ Սա է մեր ճանապարհը, անկախ նրանից, թե ով ինչ կասի»:
Ահա այսպիսի՝ «քիրվայություններ», իսկ եթե քաղաքագիտորեն ճշգրիտ ձևակերպենք՝ լիբերալ մոտեցումներ:
Իսկ այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը Քոչարյանին Հաագայի դատարանում «տեսնել» ուզող Ժիրայր Սէֆիլյանի մասին, ոչնչով չի կարող օգնել ասուլիսների և գրքագրության նկատմամբ թուլություններ ունեցող Քոչարյանին։ Ս. Սարգսյանը ենթատեքստով ասաց, որ Ժիրայրը պետք է նամակով դիմի իրեն՝ հանրապետության նախագահին, «այդ ժամանակ կտեսնենք»։ Հիշենք, որ ՀՀ նախագահի իրավասության ներքո է քաղաքացիության շնորհումը, ինչն էլ քանիցս Քոչարյանը մերժել է:
Կ. Դ

Դիտվել է՝ 7178

Մեկնաբանություններ