Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մի՛ թունավորվեք արսենով (մկնդեղով)

Մի՛ թունավորվեք արսենով (մկնդեղով)
05.06.2024 | 09:42

Թորոսյան Արսենն առաջարկում է` «կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի»:

Ի պատասխան առաջարկում եմ` թունավորումից պաշտպանվելու նպատակով, կարելի է արսենը` մկնդեղը (As`Մենդելեևի աղյուսակի 33-րդ կարգահամարի տարր), մշակել նատրիումի կամ կալիումի թիոսուլֆատի ջրային լուծույթով:

Արսենից (մկնդեղից) թունավորվածությունն ակնթարթորեն կանցնի:

Առողջ եղեք: Մի՛ թունավորվեք արսենով (մկնդեղով):

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ