«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Չուբայսի հետ փոխկապակցված առանձին դեմքեր հայտնվել են հարվածի տակ

Չուբայսի հետ փոխկապակցված առանձին դեմքեր  հայտնվել են հարվածի տակ
02.06.2024 | 08:19

Ռուսաստանում հետաքրքիր գործընթացներ են զարգանում։ Շոյգուի շրջանակներին զուգահեռ, հարվածի տակ են հայտնվել պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովն ու նրա մերձավորները, որոշ նահանգապետեր ու տեղական ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խոսակցություններ են շրջանառվում, որ «Կրոկուս Սիթի»-ի սեփականատերեր Աղալարովների գործերն էլ են մշուշոտ։ Վերջիններս համարվում էին Շոյգուի մտերիմները դեռ այն ժամանակներից, երբ վերջինս կարճ ժամանակով Մոսկվայի մարզի նահանգապետն էր։ Բայց ամենահետաքրքիր զարգացումները սկսել են ծավալվել «Ռոսնանո»-ի շուրջ, Անատոլի Չուբայսի հետ փոխկապակցված առանձին դեմքեր ևս հայտնվել են հարվածի տակ։ Ի դեպ, վերջիններս նաև Ռուբեն Վարդանյանի մտերիմներն են։ Չուբայսի մասով առայժմ գործընթացներ չկան, բայց, խոսակցությունները, որ դրանք ժամանակի հարց են, նույնպես կան։

Ալեքսեյ Դյումինի համար առանձնացված պետքարտուղարի պաշտոնը (Բուրբուլիսից հետո այդ պաշտոնը Ռուսաստանում լուծարվել էր) և Բելոուսովի պաշտպանության նախարար նշանակվելը հեռագնա ու լուրջ նպատակներ են հետապնդում։ Համենայն դեպս, այդպիսին է տպավորությունը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ