«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Դուք ո՞վ եք, ընդհանրապես, ինչի՞ համար եք, մենակ մեր հաշվին պրեմիա ստանալու՞

Դուք ո՞վ եք, ընդհանրապես, ինչի՞ համար եք, մենակ մեր հաշվին պրեմիա ստանալու՞
30.05.2024 | 08:01

Մենք (դու, նա, ես) հարկեր ենք վճարում: Մենք (դու, շինարարը, հրուշակագործը, զոդողը, հանքափորը, հողագործը, անասնապահը և այդպես շարունակ) արժեք ենք ստեղծում, ապահովում ենք երկրի տնտեսական կենսունակությունը:

Մենք ակնհայտ տեսնում ենք, որ այն, ինչ կոչվում է կառավարություն, գործում է մեր դեմ, և՝ հօգուտ մեր թշնամիների:

Բայց.

Հենց մեր օրինական բողոքն ու պահանջն ենք արտտահայտում, միանգամից իշխանությունն ասում է` «գնացեք սահման պահեք»:

Կամ՝ «զենք վերցրեք (ումի՞ց), եկեք գնանք սահման (ո՞ր, էն որ տվել եք թուրքի՞ն):

Կամ՝ «գնացեք հեղեղված շրջանները, օգնեք...»:

Լավ, հլա մի կողմ, որ հարկերը, որոնք մուծում ենք, պիտի գնան բանակ պահելու, զինվորին զենք ու ռազմամթերք ապահովելու վրա: ՈՒ մեզ նման ապուշ կոչեր անելուց առաջ, մի հատ թող էդ կոչականները իրենց տեղակայումն ասեն, էլի, սահմանի՞ վրա են, թե՞ Բելգիա տեղ, կամ Սարյանի լականոցներից մեկնումեկում լռված:

Հլա մի կողմ, որ ԳՇ պետը չպիտի ինձ ասի՝ «զենք վերցրա, արի», պիտի ասի՝ «Հայրենիքը վտանգի մեջ է, եկեք, զենք տամ, գնացեք՝ Կիրանցը պահեք, չթողեք հանկարծ առաջ գան»:

Էլ չեմ ասում, որ արյունով նվաճած դիրքերը առանց մի կրակոցի ոճրագործ թշնամուն նվիրած ԳՇ պետը ո՛չ բարոյապես, ո՛չ մարդկայինով, ո՛չ «ճշտով», ո՛չ էլ ռազմական առումով ոչ մի իրավունք չունի որևէ մեկին նման բան ասելու, նա կորցրել է այդ իրավունքը: Ավելին, անկախ իր նախորդ «զասլուգաներից», դիրքատվությանը, հողատվությանը համաձայնելով, ինձ համար աստիճանազրկված մեկն է: Բայց դա էլ մի կողմ:

Մի կողմ նաև այն, որ աղետի հետևանքները վերացնելու համար կան ահռելի ոստիկանական ուժեր, ներքին զորքեր, կարմիր ու սև բերետներ, վերջապես: Էդ էլ մի կողմ:

Արա, էս կողմ մենակ հետևյալը. եթե մենք պիտի համ հարկերը տանք, համ սահման գնանք, համ հողը պահենք, համ աղետի հետևանքները վերացնենք, բա դուք ու՞մ ***-ին եք պետք վա՜ա՜ա՜ա՜փշե (կներեք ճապոներենիս համար):

Դուք ո՞վ եք, ընդհանրապես, ինչի՞ համար եք, մենակ մեր հաշվին պրեմիա ստանալու՞:

Ասե՞մ, թե ուր գնաք:

Լավ ռուսերենից զզվում եք, ձեզ հարազատ թուրքերենով ասածից եղեք, արա:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ