«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Աստված մեծ է…

Աստված մեծ է…
12.04.2023 | 23:20

Դոկտոր Մարկը հայտնի ուռուցքաբան էր: Մի օր նա թռավ մեկ այլ քաղաքում մի կարևոր գիտաժողովի, որտեղ նրան պետք է մրցանակ շնորհեին բժշկության ոլորտում։ Սակայն թռիչքից մեկ ժամ անց վթարային իրավիճակի պատճառով ինքնաթիռը վայրէջք էր կատարել մոտակա օդանավակայանում։ Բժիշկը ստիպված մեքենա վարձեց ու գնաց գիտաժողովի։

Նրա հեռանալուց անմիջապես հետո եղանակը վատացավ և սաստիկ փոթորիկ սկսվեց։ Հորդառատ անձրևի պատճառով ինտերնետն անհետացել էր նավիգատորում, նա սխալ ճանապարհով էր թեքվել ու մոլորվել։

Երկու ժամ մեքենա վարելուց հետո հասկացավ, որ կորել է։ Քաղցած ու ահավոր հոգնած էր ուստի որոշեց իր համար մնալու տեղ փնտրել։ Վերջապես հեռվում նկատեց մի փոքրիկ տուն։ Հուսահատ դուրս եկավ մեքենայից ու թակեց դուռը։

Մի կին բացեց այն:

Նա բացատրեց և խնդրեց կնոջը օգտվել հեռախոսից:

Կինը նրան ասաց, որ ինքը հեռախոս չունի, բայց կարող է ներս մտնել և սպասել, մինչև եղանակը կլավանա։

Սոված, թաց ու հոգնած բժիշկը ընդունեց նրա առաջարկը և ներս մտավ։ Կինը տաք թեյ դրեց նրա համար և ասաց, որ գնալու է աղոթելու։

Բժիշկ Մարկը ժպտաց և ասաց, որ նա հավատում է միայն քրտնաջան աշխատանքին։

Սեղանի մոտ նստած, թեյ խմելով՝ բժիշկը մոմի աղոտ լույսի տակ դիտում էր կնոջը, երբ նա աղոթում էր օրորոցի կողքին։ Բժիշկը հասկացավ, որ կինը օգնության կարիք ունի, ուստի, երբ նա ավարտեց աղոթքը, հարցրեց.

-Կոնկրետ ի՞նչ ես ուզում Աստծուց։ Ի՞նչ եք կարծում, Աստված երբևէ կլսի՞ ձեր աղոթքները:

Կինը տխուր ժպտաց և ասաց.

- Օրորոցում գտնվող երեխան իմ տղան է, որ տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով, և կա միայն մեկ բժիշկ, նրա անունը Մարկ է, ով կարող է բուժել նրան, բայց ես փող չունեմ դրա համար, բացի այդ, բժիշկ Մարկն ապրում է մեկ այլ քաղաքում: Աստված դեռ չի պատասխանել իմ աղոթքին, բայց ես գիտեմ, որ նա կօգնի... և ոչինչ չի կարող կոտրել իմ հավատքը:

Բժիշկ Մարկը քար կտրած ու անխոս ուղղակի արտասվեց։

Նա շշնջաց.

- Աստված մեծ է…

Նա հիշեց այն ամենը, ինչ այսօր տեղի ունեցավ իր հետ` ինքնաթիռի անսարքությունը, հորդառատ անձրևը, որի պատճառով նա մոլորվեց և այս ամենը տեղի ունեցավ, որովհետև Աստված ոչ միայն պատասխանեց այդ կնոջ աղոթքին, այլ նաև իրեն հնարավորություն տվեց դուրս գալ նյութական աշխարհից և հնարավորություն տվեց օգնել` աղքատ դժբախտ մարդկանց, ովքեր ոչինչ չունեն, բացի աղոթքից:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ