Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Երիտասարդությունը չի հանդուրժում

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Երիտասարդությունը չի հանդուրժում
12.03.2016 | 13:47

Երեկ, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ, դասախոսություն ներկայացվեց ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներին, որոնց մեջ կային նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողներից: Շատերին գուցե կարող է թվալ, թե գործ ունենք իրավիճակով անվերապահորեն հիացած երիտասարդների հետ, որ իբր համարժեք չեն պատկերացնում ու չեն էլ կամենում ընկալել ու նկատել արդի մարտահրավերները: Հավատացնում եմ, այդպես չէ, երիտասարդներն առանձնանում էին սրտացավ ու խելամիտ հարցադրումներով, ակնհայտ մտահոգված էին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներով, պետական վարչարարության անընդունելի դրսևորումներով և, վերջապես, քաղաքական մյուս ուժերի նկատմամբ չարության բացակայությամբ: Սա հզոր ուժ է: Համոզված եմ, որ առողջ մտածելակերպով այդ երիտասարդները կկարողանան հաղթահարել բարդույթները և անխոցելի դարձնել Երկիրը:

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ