«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Ազգի Միտքը մեռել է, թաղող չկա

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Ազգի Միտքը մեռել է, թաղող չկա
16.07.2014 | 11:33

youtube- ում հայտնվել է տեսանյութ, որտեղ հայ հետախույզները հեգնում են ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, դրան գումարած՝ զավեշտալի (մեղմ ասած) մեկնաբանություններ տեսանյութի տակ:

Ինքս էլ հեռու չեմ հետախույզի հոգեբանությունից, պատրաստվածության աստիճանից ու դատողությունից, բայց այդ մասին կլռեմ:
Զգացմունքայնությունը էս ազգին հասցնում է անզգայացման գագաթնակետին.
Եթե խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում, իրավունք ունենք պահանջել նախարարից՝ անձամբ պատասխան տալ, այլ բան է՝ կանի՞, թե՞ ոչ:
Եթե ոմանք, «Շարժման» ժամանակներից ի վեր, «լավագույն» ավանդույթ են դարձրել ձեռնաշարժությունը, որն էլ հետևանք է ուղեղի իմպոտենցիայի, բոլորիդ հետ հեգնում եմ ՆԳ հայտարարություններն ու Շամշյանի շեղված ու էժան հումորը, թեկուզ՝ չեմ արձագանքում, բայց առավել պետք է ուշադիր լինել՝ որտեղ, ում,կամ ինչ ես հեգնում:
Չզարմանալու աստիճան թույլ եք, պարոնայք հետախույզներ, ձեր դատողության ու մանավանդ հեգնանքի մեջ:
Բաներ կան՝ շատերն են նկատում, հասկանում, բայց արդյո՞ք արժե հեգնել մի երևույթ, որ թշնամին արդեն վերածել է ծաղրուծանակի. տպավորություն է, թե թշնամին հավատաց իր արածին, մենք իրենց արդարացնում ենք՝ ինքներս մեզ հեգնելով:
Անձնական վիրավորանքներից զերծ մնանք, բայց այնքան էժանացել է ամեն ինչ, որ հետախույզ լինելն էլ բնավորության գիծ է դարձել:
Էլի քննարկեք, էլի հեգնեք, էլի բացատրեք (ում հարկն է), բայց ոչ՝ աշխարհի առաջ: Ճիշտ հասկացեք, կարևորն արդեն երևույթը չէ, կարևորը դրա քննարկումը ճիշտ օգտագործելն է:
Մի պահ կողքից նայեք՝ աննպատակ մեղադրանքներ, անհասցե հայհոյանք, անիմաստ բողոքներ:
Ազգի Միտքը մեռել է, թաղող չկա:
Պետականության, անվտանգության տեսանկյունից խոցելի օրական վիրտուալ քաջեր են ծնվում:
Հետախույզը հետախույզ է նրանով, որ աշխարհի առաջ կանգնեցնես, ասեն. «էս բոմժից ի՞նչ հետախույզ»:
Գրագիտություն ունեցեք:
Աշխարհի լավագույն զրուցակիցը անգրագետ մարդն է, նա երբեք չի հակաճառում:
Երանի գոնե՜ անգրագետ լինեիք:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ