ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նորաձև է լինելու ռետրոն

Նորաձև է լինելու ռետրոն
30.12.2013 | 21:39

2014 թվականի նորաձևության հիմնական միտումները կարելի է անվանել վերադարձ ակունքներին։ Նորաձև է լինելու ռետրո ոճը։ Հատկապես արդիական կլինեն բարոկկո ոճի հագուստներն ու աքսեսուարները։ Եվ այս համատեքստում մեծ տեղ ունեն հարուստ երանգները, մետաքսը, թավիշը։ Զգեստների վրա լայն կիրառում կունենան ասեղնագործությունները, գոբելենի տարրերը, ժանյակից օձիքներն ու թեզանիքները, բատիկան։

Առավել կիրառելի է կապույտը, ընդ որում, կապույտի մուգ երանգները։ Աշուն-ձմեռ սեզոնի թրենդներից մեկը խակի կանաչն է, ինչպես նաև զինվորական կտորից ու նախշերով կարված հագուստը: Եկող տարի նորաձևությունը թելադրում է առավելապես վառ երանգներ, հետին պլան է մղվում պաստելային միատոնությունը։

Վերադարձել է 80-ականներին շատ օգտագործվող մոհիրը՝ մոհիրե բլուզներ, շարֆեր։ Դարձյալ նորաձև են լայն ուսադիրները։

Ոճաբանները նշում են, որ տարին կլինի կանացիության, թարմ գույների, փափուկ, բնական կտորների և նուրբ, դասական կրունկներով կոշիկների տարի։

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ