«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Յուրահատուկ ձայնային տեմբր ունեցող Զազը Հայաստանում է

Յուրահատուկ ձայնային տեմբր ունեցող Զազը Հայաստանում է
26.06.2022 | 12:33

Օրերս «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Ձմեռային այգի» սրահում տեղի ունեցավ «ՀԱՅԱ» փառատոնի ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի Զազի մամուլի ասուլիսը: «ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որը Հայաստանում կստեղծի համերգային գործունեության նոր ձևաչափ:

Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար, ինչն էլ կհանդիսանա ողջ տարածաշրջանում տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման յուրօրինակ բեմահարթակ: Այն Զազի առաջին մենահամերգն է Հայաստանում, որը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում:


«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Համերգին դուետով հանդես կգան Զազը և դուդուկահար Կամո Սեյրանյանը: Հատկանշական է, որ «ՀԱՅԱ» նախագիծը նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության մեջ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես: Ս. Հովհանիսյանը փաստեց՝ սիմվոլիկ է, որ «ՀԱՅԱ » փառատոնի առաջին համերգն է և նաև Զազի համերգն է: Փառատոնը 3 շաբաթ է տևելու: Զ նշեց, որ ինքը շատ ուրախ է լինել այստեղ և հետաքրքրությամբ լի է, թե ինչպիսին է լինելու համերգը: Նա շատ հուզված է՝ Հայաստանում գտնվելու համար, քանի որ Շառլի հայրենիքն է, և շատ պատասխանատու է իրեն զգում լինելով այստեղ: Նրա համար շատ ոգևորիչ և միևնույն պահին շատ հուզիչ էր, թե ինչպես էր Ազնավուրը իր մասին խոսում:

Իհարկե, մեծամտություն է ասել, որ ինքն է ֆրանսիական երգի ներկայացուցիչը, քանի որ շատ այլ արտիստներ կան, որոնք ներկայացնում են ֆրանսիական երաժշտությունը, բայց ինքը կարծում է, որ իր ձայնի մեջ կա ինչ-որ բան, որ հիշեցնում է հին ֆրանսիական երգերը և ինչ-որ նոր բան, և այդ խառնուրդը տալիս է հիանալի արդյունք: Իր նպատակն է կիսվել իր էներգիայով երաժիշտների և հանդիսատեսի հետ: Նա ցանկանում է, որ ունենանք մի մեծ տոն համերգի վերջում, որպեսզի հանդիսատեսը զգա ,որ լիցքավորվել է էներգիայով: Նա չի սկսել իր կարիերան փողոցներում, երգել է տարբեր բլյուզ ( blues ) խմբերի հետ: Երբ Փարիզ տեղափոխվեց, սկսեց երգել մի կաբարե բարում և երբ ինչ-որ պահի զգաց, որ ինքն այնքան էլ ընդունված չէ այնտեղ, որոշեց , որ պիտի լքի այդ վայրը, սակայն ոչ մի գումար չուներ : Որոշեց՝ կգնա և փողոցում կերգի իր ընկերների հետ, գումար կաշխատի: Այդ պահին էլ ծնվեց «Je veux» երգը , որի իմաստն այն է, որ գումարը չէ կարևորը, այլ այն, ,որ իրեն լավ զգա և շրջապատված լինի մտերիմներով: Իհարկե, գումարը կարևոր է այնքանով, որ դրա շնորհիվ են ստեղծվում պրոյեկտներ: Օրինակ, նա ունի իր ֆեստիվալը՝ CRUSSOL և իր ասոցիացիան, որը կոչվում է Zazimut և օգնում է բազմաթիվ այլ պրոյեկտների իրականություն դառնալուն:

Հայտնիությունը, իհարկե, լավ բան է, բայց միևնույն ժամանակ քեզ կտրում է ազատությունից: Նրա համար հաջողությունն այն է, երբ անում է այն, ինչ սիրում է և կարողանում է իրականություն դարձնել իր պրոյեկտները: Սիրում է տարբեր ոճեր իրար խառնել՝ ռոքը, ջազը, ռեգգին: Նրա համար Փարիզը գույնզգույն է, քանի որ այնտեղ տարբեր երկրներից և տարբեր ազգություններից մարդիկ են ապրում, որը նմանվում է ծիածանի: Հաճախ լսում է Լևոն Մինասյանի սկավառակը, հիմանականում՝ «Երազ» երգը: Երբ նա հոգնած է լինում, միշտ միացնում է այդ երգը և էներգիայով լցվում: Առանց հանդիսատեսի նա ոչ մեկն է, որովհետև առանց հանդիսատես արտիստը գոյություն չունի: Ընտանիքը հիմք է, արմատ է, մարդիկ են, ովքեր քեզ սիրում են և գիտեն, թե ինչպիսին ես դու իրական կյանքում՝ քո վատ և լավ կողմերով: Իր ամենախիստ քննադատը ինքն է:


Անժելա Վարդանյան

Դիտվել է՝ 37228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ