Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ընտրություն ենք կատարում օտարների կողմից մեզ ներկայացվող տարբերակների միջև

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ընտրություն ենք կատարում օտարների կողմից մեզ ներկայացվող տարբերակների միջև
20.12.2013 | 15:43

Ավանդական իմաստով Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, որովհետև ոչ թե ինքնուրույն է նախագծում, որոշում իր ապագա զարգացման ճանապարհը, այլ, լավագույն դեպքում, ընտրություն է կատարում օտարների կողմից իրեն ներկայացվող տարբերակների միջև: Ավանդական իմաստով Հայաստանն ինքնիշխան պետություն չէ նաև այն պատճառով, որ ընդունակ չէ լիարժեք վերահսկողություն սահմանել սեփական տարածքի նկատմամբ ու, միաժամանակ, ընդունակ չէ նաև կանխել օտարների կողմից իր տարածքի նկատմամբ ունեցած վերահսկողությունը: Ի դեպ, խոսքն այստեղ ռուսական ռազմակայանի առկայության մասին չէ, այլ վերաբերում է այն ոլորտներին, որոնք այսօր մեզ համար հասանելի չեն, օրինակ, տիեզերական արբանյակներից վարվող տվյալների, այդ թվում նաև` հետախուզական տվյալների հավաքագրմանը: Մենք անզոր ենք նաև ազդելու համացանցի աշխատանքի վրա, կարող ենք միայն փորձել անջատել այն Հայաստանի տարածքում, բայց դրա արդյունքում ընդամենը շատ ծիծաղելի և, միաժամանակ, ապուշ վիճակում կհայտնվենք: Կարելի է մեր պետական ինքնիշխանության կռնատության նաև այլ օրինակներ բերել:Ինքս սրանում ողբերգական բան չեմ տեսնում. պետք է հասկանանք, որ պետության ինքնիշխանության վերաբերյալ գոյություն ունեցող ավանդական պատկերացումներն են հնացած, և զբաղվենք ոչ միայն սահմանափակ տարածքի հանդեպ սեփականության մեր բացառիկ իրավունքը ձևականորեն պահպանելու ապացույցների հավաքագրումով ու, մեծ հաշվով, ինքնախաբեությամբ, այլ ապահովենք գլոբալ որոշումների կայացմանը մասնակցելու, դրանց վրա ազդելու մեր իրական հնարավորությունն ու իրավունքը:

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ