«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. «Մաղթում» եմ, որ իրենք ու իրենց հարազատները մնան 23 հազար դրամի հույսին

Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. «Մաղթում» եմ, որ իրենք ու իրենց հարազատները մնան 23 հազար դրամի հույսին
13.05.2013 | 13:20

Երբ ազատամրտիկներն են սկսում իրենց պարգևները հետ վերադարձնել, դա պետք է լինի ամենալուրջ ազդանշանը գործող իշխանությունների համար, որովհետև, եթե այն մարդիկ, ովքեր ոչ միայն դեկլարատիվ ու պաթետիկ հայտարարություններով են նպաստել պետականության կայացմանն ու ազատությանը, այլև իրենց արյունով ու կյանքերով, հրաժարվում են այդ պետության «պարգևներից», դա խոսում է միայն մեկ բանի մասին` ցանկացած պատեհ առիթի դեպքում մեծ է հեղաշրջման հավանականությունը՝ անկախ դրա հետևանքներից:
Բոլորս էլ երևի գիտենք, որ արդեն քանի օր է, ինչ Ազատության հրապարակում բողոքի ակցիա են անում մի խումբ ազատամարտիկներ, ովքեր պահանջում են ուշադրություն իրենց նկատմամբ և մարդավայել սոցիալական պայմաններ:
Այս ազատամարտիկների բողոքի ալիքին կարելի է գումարել նաև մինչև պատերազմի վերջին օրը կռված Վարդան Ամիրջանյանին, ում ոտքը ամպուտացրել են, ու չնայած նրան, որ պետպատվերի շրջանակներում է, 200.000 դրամ փող բուժման համար են ուզում, 500-1000 դոլար էլ պրոտեզի համար է պետք․․․ Վարդանն էլ, վրդովված նման վերաբերմունքից, ինչպես նաև այնպիսի մառազմատիկ երևույթներից, ինչպիսին է հաշմանդամության ամենամյա վերահաստատումը (ասա, այ ախմախներ, կտրված ոտքը ոչ մի տարի, ոչ էլ հարյուր տարի հետո չի աճելու, ինչի՞ չեք տենց ակնհայտ դեպքերում բացառություն անում), վերադարձրել է անձամբ Սերյան Օհանյանի կողմից շնորհված Գարեգին Նժդեհ մեդալը:
Հա, հիշեեցնեմ, որ հաշմանդամության համար հատկացվող նպաստը 23.000 դրամ է․․․
Ու հիմա էլի կրկնվելու եմ․ ա´յ առողջապահության նախարարություն, էն Հայրիկյանին 20 միլլիոններ էիք շռայլում, Հիպոկրատի երդումը մոռացած, անգամ ազատամարտիկներին անփող չեք բուժում, անգամ եթե մարդու կյանքը դրանից ա կախված․․․ Ա´յ կառավարություն, ի՜նչ անասուն բանի վրա ասես փողեր չեք մսխում, ու ամեն տարի սենց խելացի ու դավոլնի դեմքերով հայտարարում եք տնտեսական աճի մասին․․․ Արա, բա որ վաղը թուրքը վրա տա, բիոզուգարաններն ե՞ն այդ թվում նաև ձեզ պաշտպանելու իրենցից, թե՞ Հայրիկյանը․․․
Մաղթում եմ էս իրավիճակի համար բոլոր մեղավորներին, որ մի օր գա էն վիճակը, երբ իրենք ու իրենց հարազատները մնան 23.000 դրամի հույսին: Ուրիշ բան չունեմ ասելու:

Դիտվել է՝ 5888

Մեկնաբանություններ