38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լավագույն կյանքը սեփական անկախ ու զարգացող երկրում ապրելն է

Լավագույն կյանքը սեփական անկախ ու զարգացող երկրում ապրելն է
18.09.2024 | 09:29

Գոյության պայքարում, որն ընթանում է առանց կանգառի, մարդիկ մշտապես բախվում են յուրատեսակ առաջնահերթությունների (priorities, приоритеты) շարքի հետ, որի առաջին ու ամենակարևոր տեղում հենց մարդկանց գոյությունն է։

Դրանից հետո գալիս են գոյության տարբեր ձևերը, որոնք մարդկանց կյանքի կազմակերպման տարբերակներ են՝ նրանց գոյության հիմքի վրա։

Պետական կյանքի տեսանկյունից դա կարող է լինել ավտոնոմիա ուրիշի՝ ավելի հզորի իշխանության սահմաններում, կիսաձևական ինքնիշխանություն Խորհրդային Հայաստանի նման, ձևական ինքնիշխանություն՝ անկախություն ստացած ներկա Հայաստանի նման, որից հետո գալիս են տարբեր մակարդակի ինքնիշխանություն ունեցող երկրները, որոնց ինքնիշխանության չափը որոշվում է կենսական կարևորություն ունեցող հարցերում նրանց ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությամբ։

Այս իմաստով նույնիսկ գերհզոր երկրների ինքնիշխանությունը սկզբունքորեն 100 տոկոսի հասնել չի կարող, իսկ կարող են լինել թույլեր, որոնք գոյատևեն մի քանի տոկոս ինքնիշխանության պայմաններում։

Այս իմաստով, եթե մեր մեջ ուժ գտնենք իրականությանը բաց աչքերով նայելու, ապա ակնհայտ է, որ մարդկանց կյանքը Խորհրդային Հայաստանում շատ ավելի անվտանգ ու որակյալ էր, քան ձևականորեն անկախ ներկա Հայաստանում։

Եթե քաղաքական մանիպուլյացիաների ծխածածկույթը մի կողմ դնենք, ապա այն հանգամանքը, որ մարդկանց համար առաջնահերթը իրենց գոյությունն է, դրա համար էլ Հայաստանի, ինչպես նաև ուրիշ շատ երկրների բնակչությունը պակասում է։

Եթե ասվածը փորձենք մի փոքր ընդհանրացնել, ապա կարող ենք տեսնել, որ մարդկանց անվերապահ ձգտումը դեպի իրենց գոյության պահպանումը մրցակցության տեսքով, եղել է մարդկության զարգացման հիմքը։

Եթե նաև փորձենք մի քիչ ավելի օբյեկտիվորեն նայել մեր ներկա անկախությանը, ապա դրա որակը չափելու կեղծ ու մանիպուլյատիվ միջոցները մի կողմ դնելով, կարող ենք տեսնել, որ մեր գյուղերը, որոնք առաջ աճում ու բարգավաճում էին, հիմա անմարդաբնակ են դառնում, դրանցում այլևս աշակերտներ չկան, և դպրոցներն են փակվում, բուհերում ուսանողների թիվը կտրուկ պակասում է նույնիսկ այն մասնագիտությունների գծով, որոնք կենսականորեն պետք են երկրին։

Սրանք բացահայտ նշաններ են այն բանի, որ երկիրը գնում է դեպի ձևական անկախության կորուստ։

Այստեղ կարևոր է նաև մի այլ հանգամանք, այն է՝ եթե օբյեկտիվ անալիզը ցույց է տալիս, որ երկրի գործերը շատ վատ են, դա չի նշանակում, որ անալիզի հեղինակը հայրենասեր չէ։

Բոլոր նորմալ դատողության տեր մարդկանց համար լավագույն կյանքը սեփական անկախ ու զարգացող երկրում ապրելն է, որն այլընտրանք չունի։

Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել անսպասելի իրավիճակները՝ հաշվի առնելով գոյության հետ կապված առաջնահերթությունների սանդղակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3763

Մեկնաբանություններ