«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մի՛ կատարեք հրամաններ, որոնց մեջ չկա խիղճ, ամոթ ու սրբություն

Մի՛ կատարեք հրամաններ, որոնց մեջ չկա խիղճ, ամոթ ու սրբություն
28.05.2024 | 21:43

Տղերք, ֆիզիկական ուժը ամենակարող բանը չի էս աշխարհում։ Տաբուներ կան, որ անգամ ամենաստոր մարդը չի խախտում։ Մարդիկ կան, որ տաբուներ չխախտելու համար կամավոր մահ են ընդունում։

Տղերք, բավական է։ Եռաբլուրում նահատակ տղաների ծնողներին ոտքերից ու ձեռքերից բռնած դուրս տանելը պետք է որ վերջին սրբապղծությունը լիներ՝ տրված հրամանի զորու։ Էսօր դուք հանրային ու մարդկային բարոյականության նոր սահման անցաք. հայոց հայրապետը մեր 1700-ամյա եկեղեցու գլուխն է։ Եթե ուզում եք պատկերացնել, թե ինչ է մեր եկեղեցին, մի բան պետք է հաշվի առնեք, անկախ կրոնի, հավատքի, Աստծու նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքից. պատվի ու բարոյականության էն մինիմալ չափանիշները, որոնցով դուք բոլորդ, հուսամ, առաջնորդվում եք (օրինակ՝ ծնողին սրբություն համարելը, ընկերոջ կնոջ վրա աչք ունենալը սրբապղծություն համարելը և այլն և այլն), այդ չափանիշները կան մեր մեջ մեր եկեղեցու, մեր հոգևոր հայրերի արած-դրածի շնորհիվ։ Ոչ մի հրաման, առավել ևս, երբ այն ամենավերին մակարդակով գալիս է տղամարդկության, արժանապատվության, հայկականության, պետականության հետ ոչ մի կապ չունեցող մարդու կողմից, ավելի բարձր չէ, քան սրբությունը։

Խիղճը հրամանից բարձր է։

Ամոթը փողից բարձր է։

Սրբությունը աշխատանքից բարձր է։ Մի՛ կատարեք հրամաններ, որոնց մեջ չկա խիղճ, ամոթ ու սրբություն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ