«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է
18.01.2024 | 18:50

Տարածաշրջանը եռում է: Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է: Առանց կորուստների իրավիճակից դուրս գալն այլևս անհնար է թվում:

Ի՞նչ կորուստների մասին է խոսքը:

Եթե Հայաստանը լիներ բազմազգ պետություն, ապա կտրոհվեր:

Եթե Հայաստանի բնակչությունը կազմված լիներ երկու ազգից, ապա Կիպրոս կդառնայինք:

Եթե մեր երկրի բնակչությունը բազմակրոն լիներ, ապա Սիրիայի կվերածվեինք:

Սակայն, Հայաստանը միատարր է, հետևաբար` դասական իմաստով, տարածքային տրոհումը մեզ չի սպառնում: Հայաստանի տարածքում քվազի պետությունների (օրինակ` «Զանգեզուրի հանրապետություն») ստեղծումն առայժմ բացառված է:

Դա ամենևին չի նշանակում, որ տարածքային կորուստներ չենք ունենալու:

Ենթադրելի կորուստներն աշխարհի կողմից կդիտարկվեն իբրև սովորական օկուպացիա:

Հատկանշական է, որ աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանն այլևս չի կարող Չեչնիայի, Բաշկորտոստանի կամ Թաթարստանի վերածվել, իսկ Իգդիրի, Կարսի կամ Թավրիզի նահանգների մեջ մտնել Հայաստանին չեն թողնի: Այդ դեպքում, ի՞նչ ճանապարհով է գնում Հայաստանը:

ՈՒրեմն, Կուբան, Անգոլան և մի շարք այլ պետություններ ԽՍՀՄ-ից շատ հեռու էին, վերջինիս հետ չունեին ընդհանուր սահման, սակայն, բոլոր իմաստներով, ապրում էին ԽՍՀՄ-ի հաշվին: Այդ պետություններում իշխում էին ԽՍՀՄ-ի կողմից նշանակված մարիոնետային կառավարությունները, որոնց անդամները հատուկ նախապատրաստություն էին անցնում ԽՍՀՄ-ում, օրինակ` Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան համալսարանում: Դե յուրե դրանք միշտ անկախ պետություններ էին: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ պետությունների մի մասը վերականգնվեց, մյուսը` նոր տերերի փնտրտուքի մեջ է: Ի դեպ, այդօրինակ պետություններ «գործել են» («գործում են») նաև այլ գերտերությունների հովանու ներքո: Այս իմաստով, եթե մեր երկրի ներսում ոչինչ չփոխվի, ապա ենթադրելի է, որ Հայաստանը վերածվի խորհրդային շրջանի Կուբայի կամ Անգոլայի, մանավանդ` Մոսկվայում դեռ գործում է Պատրիս Լումումբայի անվան համալսարանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ