ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա

Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա
19.09.2023 | 18:52
Ի՞նչ է հայտնի այս պահի (18:00) դրությամբ։
Սեպտեմբերի 19-ի ցերեկը Ադրբեջանը սկսել է Արցախի Հանրապետության դեմ պատերազմ։ Ադրբեջանը նախ փորձել է անօդաչուների և հրետանու միջոցով վերացնել Արցախի պաշտպանության բանակի կարևոր ենթակառուցվածքները, ապա անցել դիրքային հարձակման՝ փորձելով ճեղքել մեր պաշտպանությունը։


Եթե առաջին հարցով, կարծես թե, կան որոշ հաջողություններ, ապա երկրորդ մասով թշնամին էական առաջընթաց չունի։
Պատերազմը շարունակվում է։ Կրակը չի դադարել։ Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի բան չի անելու՝ իրապես փրկելու Արցախը, Ադրբեջանը հասկացավ, որ կարող է պատերազմը շարունակել, քանի որ պատերազմի դեմն առնող միակ ուժը՝ Հայաստանը, ոչինչ չի անելու։ Ուստի պատերազմը շարունակվելու է՝ նույնիսկ որոշ դադարներով։
Ադրբեջանը նպատակ ունի ամբողջությամբ գրավել Արցախը, այն լիարժեք հայաթափ անել, ապա անցնել գրոհի Սյունիքի մարզում, որը որակվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Պատերազմի առաջին օրվա ընթացքում թշնամին մեծ ծավալի կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ Ստեփանակերտից մինչև Մարտակերտ։ Ունենք զոհեր և վիրավորներ, որոնց թիվը հասնում է 30-ի։ Զոհերի և վիրավորների մեջ են նաև բազմաթիվ երեխաներ։
Ադրբեջանը մեծ թվով զորք է կուտակել նաև Հայաստանի Հանրապետության սահմանին։ Արցախում հաջողելու դեպքում որևէ լուրջ գործոն չի կարողանալու կանգնեցնել հաջորդ հարձակումը՝ այս անգամ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների «խաղաղության օրակարգը» արդեն երեք տարի է (2020-2023 թթ.)՝ չի աշխատում և չի աշխատելու։
Ավելին՝ Արցախի հանձնումը Ադրբեջանին չունի որևէ աջակցություն մեր հանրության կողմից։ Հետևաբար, դե-ֆակտո իշխանությունը պետք է հրաժարական ներկայացնի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության, քանի որ ունակ չէ որևէ արդյունավետ գործողության։
Այս պահին դե-ֆակտո իշխանությունների դեմ Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի բազմահազարանոց ցույց է սկսվել, որի նպատակն է հասնել կառավարության հրաժարականին և լուծել Արցախի ու Հայաստանի հանրապետությունների անվտանգության հարցը։
Անցնող երեք տարիները ապացուցել են, որ միաբանության կոչերը որևէ այլ օրակարգի շուրջ՝ չեն օգնում փրկել Արցախը և ամբողջ Հայաստանը։ Հետևաբար, այլ իրական քայլ, որ կարող է փոխել իրավիճակը, չկա։ Միայն նոր ու արդյունավետ կառավարություն, որը հասկանում է իրավիճակը և գիտե՝ ինչ անել։

Նկարում՝ Արցախի մեր երեխաներից է՝ այսօրվա վիրավորներից մեկը։ Եկե՛ք կանգնենք նրա ու մնացածի կողքին, որ վաղը էս նույնը չգա մեր դռանը։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ