Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Խեղկատակություն՝ 1 ժամ 40 րոպե տևողությամբ

Խեղկատակություն՝ 1 ժամ 40 րոպե տևողությամբ
31.08.2023 | 15:40

Կառավարության նիստերի իմ էպոպեայի մեջ էսօրվա նիստը ռեկորդային էր․ չէ՛, մի զարմացեք, լուրջ եմ ասում՝ համ իր բովանդակությամբ, համ տևողությամբ, սրանց բառերով ասած՝ աննախադեպ։ Բովանդակության մասով՝ ոչ թե նրա համար, որ ընդգրկված 40 հարցերից զեկուցվեց 3-ը, այլ խեղկատակություն էր, իսկ տևողությունը՝ 1 ժամ 40 րոպե։

Հիմա կասեք՝ հա դե, նորմալ է, նիստ ա, հարցեր են եղել, քննարկել են, դիսկուրս և այլն. լուռ կհամաձայնեի, բայց իրականությունն այլ էր։ Հիմա՝ հերթով։

Ավանդույթի համաձայն՝ մի հատ լալահառաչ տեքստ ասեց Արցախի մասով, որում ոչ մի նոր բան չկար, բացի էն մասը, որ անուղղակի կերպով թեման էլի տարավ ռուսների տիրույթ․ «Կոռնիձորում բեռնատարներին հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ տարածք, սա նշանակում է, որ Ադրբեջանը, խաղաղապահների ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության քաղաքականութունը»։ Ավելի ուշ էս ամեն ինչը լայն բացվածքով արդեն ԱԳՆ-ն տիրաժավորեց՝ սուր հակառուսական հայտարարությամբ հանդես գալով։

Հետո սկսվեց Հաագայի դատարանի որոշումը կատարելու, միջազգային մեխանիզմների մասին հիմարությունների հայտնի պնդումները։ Մի ձեռքով ասում է՝ «ցեղասպանություն», մյուսով խոսում Արցախ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելու մասին։ Ոչ մի խոսք 3 երիտասարդների առևանգման փաստի մասին, ոչ մի դատապարտող հայտարարություն, ոնց որ տենց բան չէր էլ եղել։

Մնացած հատվածը մարազմի ու ցնդաբանության մաստեր-կլաս էր։ Սկսեց խոսել երեխաների սոցիալ-հոգեբանական խնդիրների մասին․ բան ու գործը կտրած հիմա էլ փորձում են սահմանել ու հստակեցնել երեխայի տարիքային սահմանը որն է։ Ասում է՝ «պիտի հասկանաք, թե երեխան պտտաձողի վրա քանի հատ ժիմ ա կարում անի»։ Անցավ երեխաների ճարպակալման թեմային, նրանց ճիշտ սնունդ տալու մանրամասներին․ քննարկումը տևեց 20 րոպե։ Ասվածի մեխը էս էր․ «Պետք է գծենք երեխայի սահմանը, որտեղ է ավարտվում երեխան, որտեղ է սկսվում հասուն մարդը»։ Էս թելը սկսեց թելել Խաչատրյան Տիգրանը, թե՝ «սա լեզվամտածողության հարց ա, ոչ մեկս չենք ասում զավակ, ասում ենք՝ երեխա»։

Ուղիղ 9 րոպե կարդաց մարզերում արված սուբվենցիոն աշխատանքները՝ ջրագիծ, ասֆալտ, դպրոց, մանկապարտեզ, կոյուղի, լուսավորում․ ըստ կիլոմետրերի ու գծամետրերի՝ համայնք առ համայնք։

Ու սա դեռ ամենը չէր․ անցում արեց պետության ու կառավարության ֆունկցիաներին․ հայտարարեց, որ կառավարությունը պիտի բարեկեցություն ապահովի, ապա թվարկեց պետության ֆունկցիաները՝ «օրենքի առաջ հավասարություն, ենթակառուցվածքների ապահովում՝ ճանապարհ, ջրի հասանելություն, էլեկտրոէներգիայի հասանելություն, լայնաշերտ ինտերնետ, մանկապարտեզ, դպրոց, ամբուլատոր ծառայություն, գումարած մարզական ենթակառուցվածքներ, նաև լրացուցիչ զարգացման ծրագրեր և՝ գլոբալ առումով խաղաղություն»։ Սա տևեց 15 րոպե, ու նկատեցի՞ք՝ ոչ մի բառ անվտանգության մասին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ