ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Նիկոլի «ընտանիքը» ճաքեր է տալիս

Նիկոլի «ընտանիքը» ճաքեր է տալիս
23.12.2020 | 15:52

Նախօրեին իշխանական բուրգի հետզհետե փլուզման ֆոնին ուշագրավ էր ի թիվս այլ ուժայինների ՔԿ նախագահի տեղակալ ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հրաժարականը։

Առավել հետաքրքրական է այն փաստը, որ Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ խորթ եղբոր (Էրատոյի բնորոշմամբ՝ խորթ մորաքրոջ թոռի) աներորդին է։ Կարելի է ենթադրել, որ պատվախնդրությունն այս պարագայում ևս գերակայում է պաշտոնի վայելքին։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6562

Մեկնաբանություններ