«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կո­ռուպ­ցիան ամ­բող­ջո­վին տե­ղա­փո­խել են իշ­խա­նու­թ­յան վե­րին՝ հա­սա­րա­կու­թ­յան կող­մից չն­կատ­վող և չվե­րահսկ­վող ա­տ­յան­ներ

Կո­ռուպ­ցիան ամ­բող­ջո­վին տե­ղա­փո­խել են իշ­խա­նու­թ­յան վե­րին՝ հա­սա­րա­կու­թ­յան կող­մից չն­կատ­վող և չվե­րահսկ­վող ա­տ­յան­ներ
06.12.2019 | 00:24
Վա­ղուց գաղտ­նիք չէ, որ հա­յաս­տա­նյան գոր­ծող վար­չախմ­բի և ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան ռե­պեր­տուա­րի ա­ռանց­քում, այս­պես կոչ­ված, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի թե­ման է: Ան­ցած ա­միս­նե­րի ըն­թաց­քում տար­բեր ամ­բիոն­նե­րից ան­գամ վար­չա­պե­տի մա­կար­դա­կով բազ­միցս հայ­տա­րար­վել է, որ Հա­յաս­տա­նում հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան այլևս ան­ցյա­լում է: Հատ­կան­շա­կան է, որ գոր­ծող իշ­խա­նու­թյան զի­նա­նո­ցում հա­կա­կո­ռուպ­ցիոն ուղ­ղու­թյու­նը մե­նաշ­նորհ­նե­րի դեմ պայ­քա­րի հետ մեկ­տեղ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի լավ աշ­խա­տան­քի ու հա­մա­կար­գը փո­խե­լուն ուղղ­ված քայ­լե­րի հիմ­նա­կան փաս­տարկն է, այն դեպ­քում, երբ ընդ­դի­մա­խոս­նե­րը մատ­նա­ցույց էին ա­նում նոր իշ­խա­նու­թյան բազ­մա­թիվ բաց­թո­ղում­ներն ու թե­րու­թյուն­նե­րը:
Սո­վո­րա­բար հան­րա­յին բա­նա­վե­ճերն ա­վարտ­վում էին «ա­յո, մենք ան­փորձ ենք և թե­րու­թյուն­ներ ու­նենք, բայց, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ­նե­րի, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված չենք» ար­տա­հայ­տու­թյամբ: Դրան ան­մի­ջա­պես հետևում էր այն, թե իբր յու­րա­քան­չյուր քն­նա­դա­տու­թյան հետևում պետք է ո­րո­նել «լա­փա­ման­նե­րից զրկ­ված կո­ռուպ­ցիո­ներ­նե­րին»: Պետք է նկա­տել, որ այդ փաս­տարկ­նե­րը մինչ վեր­ջերս բա­վա­կա­նին ան­խա­փան էին ներ­գոր­ծում հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի վրա՝ հա­մա­պա­տաս­խան հան­րա­յին կար­ծիք ձևա­վո­րե­լով և փաս­տա­ցի զի­նա­թա­փե­լով այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի ընդ­դի­մա­խոս­նե­րին: Այս պա­րա­գա­յում վար­չա­խումբն ա­ռա­վել քան ցա­վա­գին է ըն­կա­լում վեր­ջին օ­րե­րին ի հայտ ե­կող կո­ռուպ­ցիոն բա­ցա­հայտ դրսևո­րում­նե­րի դեպ­քե­րը, ո­րոնք առ­նչ­վում են ան­մի­ջա­կա­նո­րեն իշ­խա­նու­թյան վեր­նա­խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կամ նրանց մտե­րիմ­նե­րի հետ:
Առ­հա­սա­րակ, ե­թե վեր­լու­ծում ենք կո­ռուպ­ցիոն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ա­պա պետք է ա­ռանձ­նաց­նենք ե­րեք հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն`
1. ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի շարժ ներքևից վերև, ո­րին կա­րող են ներգ­րավ­ված լի­նել նաև երկ­րի ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը‚
2. պե­տա­կան գնում­նե­րի հա­մա­կար­գում փո­ղե­րի լվա­ցում, «ատ­կատ­ներ» կամ հո­վա­նա­վոր­չու­թյուն‚
3. մի­ջազ­գա­յին, պե­տա­կան և վար­կա­տու տա­րաբ­նույթ դրա­մաշ­նորհ­ներ‚ ո­րոնք ուղղ­վում են փաս­տա­ցի իշ­խա­նու­թյան են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին:
Ա­ռա­ջին ուղ­ղու­թյու­նը, այն է՝ կեն­ցա­ղա­յին տե­սա­նե­լի կո­ռուպ­ցիոն դրսևո­րում­ներ, որ շորթ­վող գու­մարն ա­մե­նա­ցածր օ­ղակ­նե­րից պետք է հասց­վի բուր­գի գա­գա­թին, ա­ռայժմ Հա­յաս­տա­նում սա­ռեց­ված է և ըն­դա­մե­նը ար­տա­հայտ­վում է, այս­պես կոչ­ված, «մանր փախց­նո­ցիի» տես­քով: Միևնույն ժա­մա­նակ ար­դեն ան­ժխ­տե­լի փաստ է, որ իշ­խա­նու­թյան վե­րին օ­ղակ­նե­րում կո­ռուպ­ցիա­յի այս տե­սա­կը փոր­ձում են փոխ­հա­տու­ցել գաղտ­նի և բա­ցա­հայտ պարգևատ­րում­նե­րով, պե­տա­կան մի­ջոց­նե­րից օգտ­վե­լու ար­տո­նու­թյուն­նե­րով: Վար­չա­պե­տի և նրա ըն­տա­նի­քի պա­րա­գա­յում խոսքն ան­գամ ցպա­հանջ ռե­ժի­մի մա­սին է: Ա­վե­լի ցածր տրա­մա­չա­փի պաշ­տո­նյա­նե­րը, թե­պետ ա­վե­լի հա­մեստ են ի­րենց ցան­կու­թյուն­նե­րի մեջ, սա­կայն նույն­պես չեն խոր­շում օգտ­վել ըն­ձեռ­ված, հա­մե­մա­տա­բար օ­րի­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից: Այ­նուա­մե­նայ­նիվ, կեն­ցա­ղա­յին մա­կար­դա­կից կո­ռուպ­ցիոն երևույթ­նե­րի իս­պառ բա­ցա­կա­յու­թյու­նը և նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ ակն­հայտ դրա­կան պատ­կե­րը թույլ են տա­լիս գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­մե­նու­րեք‚ այդ թվում նաև մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում թմբ­կա­հա­րել Հա­յաս­տա­նում հա­մա­կարգ­ված կո­ռուպ­ցիա­յի իբր հաղ­թա­հար­ման մա­սին:
Երկ­րորդ ուղ­ղու­թյու­նը, ո­րը կապ­վում է պե­տա­կան գնում­նե­րի հա­մա­կար­գի հետ, վեր­ջին ա­միս­նե­րին գրե­թե բա­ցա­հայտ վե­րած­վել է հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի և հո­վա­նա­վոր­չու­թյան հար­թա­կի: Թե­պետ եր­կար ժա­մա­նակ երևույ­թը քո­ղարկ­ված էր, այ­նու­հան­դերձ, աս­տի­ճա­նա­բար սկ­սեց սիս­տե­մա­տիկ բնույթ կրել, խոս­քը‚ այս­պես կոչ­ված, «մեկ ան­ձից» ի­րա­կա­նաց­վող գնում­նե­րի մա­սին է: Սո­վո­րա­բար այդ գնում­նե­րը բա­վա­կա­նին պատ­կա­ռե­լի ծա­վա­լի են և ի­րա­կա­նաց­վում են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ փոխ­կա­պակց­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից: Այժմ կա­րե­լի է փաս­տել, որ նման երևույթ­նե­րը կրում են հա­մա­տա­րած բնույթ: Ընդ ո­րում, բա­վա­կա­նին ման­րա­մասն ին­ֆոր­մա­ցիա­ներ են հայ­տն­վում նաև մա­մու­լում՝ հենց իշ­խա­նու­թյան մեջ ե­ղած ան­ձանց շա­հե­րի բա­խում­նե­րի պատ­ճա­ռով: Ի լրումն այս ա­մե­նի, լր­ջա­գույն կո­ռուպ­ցիոն ռիս­կեր են առ­կա նաև նախ­կին իշ­խա­նու­թյան հետ փոխ­կա­պակց­ված գոր­ծա­րար­նե­րի, օ­լի­գարխ­նե­րի և նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ կնք­վող գոր­ծարք­նե­րի շուրջ: Այն գոր­ծարք­նե­րը‚ ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են «ա­զա­տու­թյուն վճա­րում­նե­րի դի­մաց» սխե­մա­յով‚ բա­ցար­ձա­կա­պես ստ­վե­րա­յին են, չեն կար­գա­վոր­վում որևէ օ­րեն­քով և բնա­կա­նա­բար ամ­բող­ջո­վին կո­ռուպ­ցիոն բնույթ են կրում: Ըստ էու­թյան, երկ­րորդ ուղ­ղու­թյու­նը թույլ է տվել կո­ռուպ­ցիան ամ­բող­ջո­վին տե­ղա­փո­խել իշ­խա­նու­թյան վե­րին՝ հա­սա­րա­կու­թյան կող­մից չն­կատ­վող և չվե­րահ­սկ­վող ա­տյան­ներ: Փոր­ձա­գետ­նե­րի դի­տարկ­մամբ, ընդ­հա­նուր առ­մամբ, «Նոր Հա­յաս­տա­նը» լիո­վին տե­ղայ­նաց­րել է զար­գա­ցած եր­կր­նե­րի հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի բազ­մա­մյա չա­փա­նիշ­ներն ու փոր­ձը:
Եր­րորդ ուղ­ղու­թյու­նը, որն առ­նչ­վում է դրա­մաշ­նորհ­նե­րի օգ­տա­գործ­մա­նը, նույն­պես բա­վա­կա­նին հա­մա­կարգ­ված կո­ռուպ­ցիոն բա­ղադ­րիչ է նե­րա­ռում այ­սօր­վա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում: Այն բա­վա­կա­նին ակ­տիվ կի­րառ­վում է հատ­կա­պես իշ­խա­նու­թյան այն թևի մոտ, որն ու­նի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­ցիա­կան ծա­գում­նա­բա­նու­թյուն: Այ­սինքն, պե­տու­թյան խո­ղո­վա­կով ստաց­վող դրա­մաշ­նորհ­նե­րը սո­վո­րա­բար ուղղ­վում են այն հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ո­րոնք ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված են այս կամ այն բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի հետ: Ընդ ո­րում, խոս­քը ոչ միայն մի­ջազ­գա­յին գրանտ­նե­րի, այլև բյու­ջեից և տե­ղա­կան հիմ­նադ­րամ­նե­րից ստաց­վող դրա­մաշ­նորհ­նե­րի, այդ թվում նաև Ան­նա Հա­կո­բյա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող հիմ­նադ­րամ­նե­րի մա­սին է: Այս ա­ռու­մով, պետք է ար­ձա­նագ­րել, որ ներ­կա իշ­խա­նու­թյուն­ներն ամ­բող­ջո­վին կրկ­նում են նախ­կին­նե­րի գոր­ծե­լաո­ճը‚ և թերևս ժա­մա­նա­կի հարց է, որ այս ա­մե­նի մա­սին տե­ղե­կու­թյու­նը հա­սու լի­նի հա­սա­րա­կու­թյան լայն զանգ­ված­նե­րին: Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, վար­չա­պե­տի վար­կա­նի­շի անկ­ման և, դրան զու­գա­հեռ, նե­րիշ­խա­նա­կան միջ­խմ­բա­յին պայ­քա­րի սր­ման վե­րա­բե­րյալ բա­ցա­հայ­տում­նե­րը կկ­րեն ա­վե­լի զանգ­վա­ծա­յին և հա­ճա­խա­կի բնույթ:
Բա­ցի կո­ռուպ­ցիոն վե­րոն­շյալ ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րից, այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք նկա­տե­լի դե­րա­կա­տա­րում ու­նեն տար­բեր տն­տե­սա­կան խմ­բա­վո­րում­նե­րի շա­հե­րի լոբ­բինգն ու ա­ռաջ­խա­ղա­ցու­մը: Այս ա­ռու­մով ա­ռա­վել ակ­տիվ են բուք­մեյ­քե­րա­կան, բան­կա­յին, շի­նա­րա­րա­կան, դե­ղա­գոր­ծա­կան և հան­քար­դյու­նա­բե­րա­կան ո­լորտ­նե­րը: Ըստ փոր­ձա­գետ­նե­րի դի­տարկ­ման, բա­վա­կա­նին լուրջ գու­մար­ներ են ծախս­վում իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի և կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի մի­ջո­ցով բիզ­նես շա­հե­րը լոբ­բինգ ա­նե­լու հա­մար:
Ինչ­պես ար­դեն նշել էինք‚ վեր­ջին շր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ի­րոք մատ­նան­շում են‚ որ նոր իշ­խա­նու­թյու­նը նույն­պես բա­վա­կան ա­րագ հար­մար­վեց «լավ ապ­րե­լու» ստան­դարտ­նե­րին‚ և ե­թե նախ­կին­նե­րին տա­րի­ներ էին պետք‚ որ­պես­զի գտ­նեին այդ լավ ապ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ ու­ղի­ներն ու մե­թոդ­նե­րը‚ ա­պա նո­րե­րից ո­մանց ըն­դա­մե­նը մեկ-մե­կու­կես տա­րի պա­հանջ­վեց։ Կա­մազ­նե­րի շուրջ ա­ռա­ջա­ցած սկան­դալ­նե­րը‚ փոխ­նա­խա­րար­նե­րի կո­ռուպ­ցիոն հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը‚ պո­տեն­ցիալ ներդ­րող­նե­րի նկատ­մամբ ընտ­րո­ղա­կան մո­տե­ցում­ներն ակն­հայ­տո­րեն վկա­յում են‚ որ սկ­սում է գոր­ծել հա­մա­կարգ։ Կամ ար­դյո՞ք կո­ռուպ­ցիոն առն­վազն լոբ­բիս­տա­կան ռիս­կեր չի պա­րու­նա­կում 10 մի­լիոն դրա­մով բա­նա­կից ա­զատ­վե­լու պատ­գա­մա­վո­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը։ Ի­հար­կե‚ դա միայն են­թադ­րու­թյուն­նե­րի ո­լոր­տից է‚ սա­կայն այ­նուա­մե­նայ­նիվ դժ­վար է պատ­կե­րաց­նել‚ որ ա­սենք ինչ-որ փոխ­նա­խա­րար կա­րող է կա­շառք վերց­նել հա­մա­կար­գում ինչ-ինչ հար­ցեր լու­ծե­լու դի­մաց և դրա­նում ներգ­րավ­ված չլի­նի առն­վազն ի­մա­ցու­թյան մա­կար­դա­կով վեր­ջի­նիս նա­խա­րա­րը կամ ա­վե­լի վե­րին օ­ղա­կի պաշ­տո­նյա։ Ինչ­պես իմ­քայ­լա­կան կար­կա­ռուն դեմ­քե­րից մե­կը՝ Ա­լեն Սի­մո­նյանն է ա­սում՝ «էդ քա­նի՞ գլ­խա­նի են»։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7930

Մեկնաբանություններ