«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Անդրանիկ Քոչարյան. Պետք է հասկանանք Հրայր Թովմասյանը և դատարանի անդամները, իրավասո՞ւ են այսպիսի որոշում կայացնել

Անդրանիկ Քոչարյան. Պետք է հասկանանք Հրայր Թովմասյանը և դատարանի անդամները, իրավասո՞ւ են այսպիսի որոշում կայացնել
05.09.2019 | 12:12

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության»՝ եթե ՍԴ-ն այս հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի, հարցին պատասխանել է. «Ընդհանրապես այս որոշման հետ առնչվող որևէ զարգացում չէի էլ պատկերացնում, այն առումով, որ էսպես էլ պարզ չեղավ Սահմանադրական դատարանում դատավորնե՞ր են, թե՞ անդամներ։ Վերջին հաշվով Վահե Գրիգորյանը մի քանի օր առաջ հանդես եկավ բանով, որ դատավորներից մի քանիսը առնչություն են ունեցել Մարտի 1-ի գործին և իրենք այս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թևի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված Սահմանադրական դատարան գանգատը, բողոքը պարզապես իրավունք չունեն իրենք որպես անդամ նույնիսկ քննարկեին հիմա, բայց դա տեղի ունեցավ։ Դա նշանակում է՝ ինչ-որ իրավական և ոչ իրավական շղթայի շարունակություն էր, որը, բնականաբար, վերլուծության կարիք ունի։ Հիմա 35-ը սահմանադրական է, թե սահմանադրական չէ, էդ նոր պարզվեց փաստորեն, նախկինում անդամները ի վիճակի չէին դա պարզեին, դա ըստ էության կապվում է նաև քրեական գործի հետագա ընթացքի հետ։ Հարցին՝ հնարավոր համարում եք, որ ի վերջո կարող է սա հանգեցնել Քոչարյանի դեմ հետապնդումը դադարեցնելուն Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Հրայր Թովմասյանի պարագայում ցանկացած զարգացում ես հնարավոր կարող էի համարեի, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Նույնիսկ Հրայր Թովմասյանը այս պահին իրավունք չուներ Հայաստանի հասարակությանը զրկել նորմալ դատքննության փուլ մտնելու հնարավորությունից։ Սա, ըստ էության, պետք է ոչ միայն պարզաբանվի, այլ պետք է նախ հասկանանք Հրայր Թովմասյանը և դատարանի անդամները, որոնք դատավոր չեն, իրավասո՞ւ են այսպիսի որոշում կայացնել, թե ոչ։ Ամբողջ բանալին դրա մեջ է լինելու»։

Դիտվել է՝ 4426

Մեկնաբանություններ