«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշները բազմապատկվել են

Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշները բազմապատկվել են
12.07.2019 | 11:26

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։


Ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսներին առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 42 քրեական գործ: Այս ցուցանիշը կրկնակի ավելի է նախորդ տարվա համեմատ: 42 քրեական գործերն էլ հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 14-ն արձանագրվել է կրթության, 13-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 1-ը զորակոչային, 2-ը՝ գյուղատնտեսության, 1-ը բանկային, 1-ը առողջապահության, 1-ը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, 8 դեպք վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով:


2019-ի առաջին 6 ամիսներին հարուցված քրեական գործերով 27 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 2 ղեկավար, դպրոցների 6 տնօրեն, 2 փոխտնօրեն, 5 ուսուցիչ, ՀՀ Շիրակի մարզպետարանի 5 և Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 1 տնօրեն, 3 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 4-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 7 անձի վերաբերյալ 4 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, որոնցով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 121.5մլն ՀՀ դրամ, որից 49 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությմաբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Ընդ որում՝ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը ավելի քան 7 անգամ գերազանցում է 2018թ. նույն ժամանակահատվածի արդյունքը (17մլն ՀՀ դրամ): Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:


Բացի այդ, դատարանում ավարտված 3 քրեական գործերով բավարարել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ դատախազների կողմից ներկայացրած ամբողջ հայցը՝ ընդհանուրն մոտ 11մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերոիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործըթնաց:
2019-ի 6 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 22 միջնորդագրեր, որոնցից 8-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 153 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների և այլ ոլորտներ:


Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 81 տնտեսվարող սուբյեկտների դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 39 մլն ՀՀ դրամ գումար, որը 3.5 անգամ գերազանցում է 2018թ. առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում բացահայտված ամբողջ վնասի չափը՝ (11մլն ՀՀ դրամ):

Դիտվել է՝ 3759

Մեկնաբանություններ