Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Վարչապետը դժգոհ է ասֆալտին պառկեցնելու իր հրահանգի կատարողականից

Վարչապետը դժգոհ է ասֆալտին պառկեցնելու իր հրահանգի կատարողականից
03.10.2018 | 23:40

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախօրեին, երբ ցուցարարներն արդեն հեռանում էին խորհրդարանի հարակից տարածքից, որոշ պատգամավորներ ու նրանց ուղեկցողները հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հասցեին։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվելո՞ւ են։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ այս միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, լավ չեն կատարել իր տված հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։

«Եթե պատշաճ կերպով դա կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի, և ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն: Իսկ եթե
Պարզվի, որ պատգամավորն իսկապես այդպիսի պահվածք է դրսևորել, ուրեմն լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է Հայաստանում,- ասաց նա,- ավելացնելվով,-Երեկ ես զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձանից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները, որ ԱԺ պատգամավորների և հատկապես՝ Հանրապետական պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք։ Այս առումով իսկապես մենք ունենք պրոբլեմ։ Եվ, եթե պարզվի, որ որևէ պատգամավոր և որևէ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձ, այդպիսի պահվածք է դրսևորում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ