Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Դադարեցվեցին ԵԿՄ նախագահի լիազորությունները

Դադարեցվեցին ԵԿՄ նախագահի լիազորությունները
24.06.2018 | 21:08

ԵԿՄ վարչության նիստից հետո փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ սենյակից հնչող բղավոցներին:
«Բուռն քննարկում էր, ձայներ եք լսել: Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, չհավատաք, որ ԵԿՄ-ն է»,- կատակեց Հայրապետյանը:


Նա շեշտեց, որ, ի վերջո, իրենք հայտարարություն են ընդունել, որտեղ որոշել են.
1.ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:
2. Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները:
3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար»:


Համլետ Հայրապետյանին նեղացնում է երկրապահի հասցեին վերջին շրջանում հնչած հայտարարությունները: Նրա խոսքով՝ երկրապահը միշտ մաքուր է եղել, պարզապես այսօր նորոգվելու խնդիր ունի: «Սա այն երկրապահն է, որ արցախյան ազատամարտ հաղթեց, սա այն երկրապահն է, որ պատմական հողեր ազատագրեց, որ 24 ժամ դիրքերում են եղել՝ սահմանին, ու մեր ժողովուրդն ասում էր, որ երկրապահը գնաց, լավ է լինելու: Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք՝ պատերազմն ավարտված չէ, պետք է զգոն լինենք, երկրապահը նույն տղերքն են՝ մի քիչ ջղային, մի քիչ գոռացող, բայց միակ մտահոգությունը պետության անվտանգությունն ապահովելն է»,- շարունակեց Հայրապետյանը:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ