Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը

ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը
21.04.2018 | 12:33

Ապրիլի 9-ին Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին։ Սերժ Սարգսյանը, որը 2008-2018-ին երկրի նախագահն էր, Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Այդ պատճառով ապրիլի 13-ին այդ Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին։ Քվեների գնման և պետական աշխատողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են` ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում:


Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, «հիմնականում պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն ընտրությունները մռայլեցրել են քվեների գնման և պետական աշխատողների և մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների հավաստի տեղեկությունները: Սա նպաստել է ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բացակայությանը»:


Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույն խնդիրներից են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը ֆիզիկական միջամտությունը, քաղաքական կյանքին մասնակցելու սահմանափակումները, համակարգային կոռուպցիան կառավարությունում, լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին և ինտերեսեքսուալներին բռնությունից պաշտպանելու անկարողությունը, երեխաների աշխատանքի ամենավատ ձևերը, որոնց վերացման համար կառավարությունը նվազագույն ջանքեր է գործադրել:


Բացի դրանից, նշվում է, որ 2008-ի մարտին հետընտրական բողոքի ակցիաների ընթացքում 10 մարդու մահվան մեղավորները և 2015 և 2016-ի հուլիսին բողոքի ցույցերին լրագրողների և քաղաքացիների ծեծի համար պատասխանատու պաշտոնյաները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել:

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ