Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Ոստիկանություն 84 բերման ենթարկվածից 30-նն ազատ է արձակվել

Ոստիկանություն 84 բերման ենթարկվածից 30-նն ազատ է արձակվել
18.04.2018 | 18:27

Ոստիկանության Երևանի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 84 անձ` ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«30 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, և նրանք բաց են թողնվել, իսկ 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին», - նշեց նա: Վարչական վարույթը հարուցվում է 182-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք 50 հազար դրամի չափով

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ