Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատար է

Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների թվում  բացարձակ առաջատար է
28.07.2017 | 00:49

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատար է՝ 100 հազար բնակչի թվով ՄԻԵԴ-ում գտնվող դիմումների քանակով:
Խորհրդային տարիներին Հայաստանը նույնպես առաջին տեղում էր Կրեմլ հասցեագրված դիմում-բողոքների քանակով:

Զարմանալի է, սակայն հայերը դիմում-բողոքներ էին գրում նաև Լենինի դամբարանին, կարծես ընդգծելով իրենց հուսահատ ու ծայրահեղ վիճակը։
Պատահական չէ նաև, որ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտարկվածների, աքսորվածների թվով նույնպես Հայաստանն առաջիններից էր։ Նաև դեռևս ցարիզմի օրոք՝ ռուսաց թագավորներին գրած նամակների քանակով։
Դե ինչ, իրոք որ եզակի ենք՝ բողոքավոր, դժգոհ ու մուննաթ… Դժգոհ ու պահանջատեր` ղեկավարներից, ընկերներից, հարևաններից, մի խոսքով` բոլորից, բայց երբեք` ինքներս մեզնից…

Երևանի նախկին փոխոստիկանապետ
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3697

Մեկնաբանություններ