Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՌԴ ԱԳՆ. Կշարունակենք պաշտպանել Լապշինի իրավունքները

ՌԴ ԱԳՆ. Կշարունակենք պաշտպանել Լապշինի իրավունքները
20.07.2017 | 21:04

Ռուսաստանը կշարունակի պաշտպանել Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները և շահերը: «Այսօր Բաքվի ծանր հանցագործություններով դատարանը դատապարտել է ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման: Ինչպես հայտնի է, նախկինում Լապշինին ներկայացված մեղադրանքները կապված են ԼՂ այցելության հետ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ ՌԴ ԱԳՆ-ը հիշեցրել է. «Մեր սկզբունքային մոտեցումն այդ գործին արդեն նշվել է. մենք դեմ ենք լրագրողների կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածք այցելությունների քրեականացմանը»:

«Կշարունակենք ՌԴ քաղաքացու օրինական իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները»,- հայտնել են ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Ադրբեջանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները կապ են պահպանում Լապշինի և նրա փաստաբանի հետ։

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ