Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Այսուհետ ՃՈ խախտումների ծանուցումները հնարավոր է ստանալ SMS-ով

Այսուհետ ՃՈ խախտումների ծանուցումները հնարավոր է ստանալ SMS-ով
17.05.2017 | 14:31

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:

Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:
Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է տվյալ հեռախոսահամարից տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-
համարը և հաշվառման համարանիշը (օրինակ՝ LZ999999,12YY345 կամ LZ999999, 345YY12) պարունակող բովանդակությամբ SMS հաղորդագրություն ուղարկել 1041 կարճ հեռախոսահամարին:


Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան SMS հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:
Անձը հնարավորություն ունի հետագայում փոխելու արդեն իսկ գրանցած հեռախոսահամարը՝ տվյալների նույն զույգը (հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ) նոր հեռախոսահամարից ուղարկելով 1041 կարճ հեռախոսահամարին:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան SMS հաղորդագրություն:


Հեռախոսահամարը համակարգում գրանցելու 1 կարճ (SMS) հաղորդագրության արժեքը 50 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ), իսկ որոշումների վերաբերյալ ծանուցումներն ստանալը՝ անվճար:

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ