ԿՀՀԿ-ի ինքնաբացարկ հայտնած նախարարներից միայն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է «դուրս մնացել»։ Ասել է՝ կառավարության հրաժարականից հետո արդարադատության նոր նախարար ենք ունենալու։ Սա, թերևս, ամենախոցելի ոլորտն է, որտեղ հանրությունը մշտապես սպասում է արմատական փոփոխություններ։ Նախարարները գալիս ու գնում են, բայց էական փոփոխություններ չեն լինում։ Փաստ է, որ արդարադատությունը կարելի է կայացած համարել միայն այն դեպքում, երբ երկրում իսկապես օրենքի գերակայություն լինի։ Սա և՛ քաղաքական կամքով, և՛ ուժերի դասավորությամբ է պայմանավորված։ Թե՛ մեկը, թե՛ մյուսն առայժմ չեն փոխվում, ասել է՝ ով էլ լինի հաջորդ արդարադատության նախարարը, շարունակելու է նույն գործելաոճը։ Այնպես որ, պետք չէ լուրջ փոփոխություններ ակնկալել նաև հաջորդ նախարարից։
Մեր տեղեկություններով, իշխանությունում արդեն քննարկում են, թե ով կարող է լինել արդարադատության հաջորդ նախարարը։ Ամենահավանական թեկնածուն Գևորգ Կոստանյանն է, որը ևս խորհրդարանական մանդատ է ստացել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ