Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կոմանդոս. Չեմ կարծում, որ «Եռաբլուրը» «Հաց բերողին» ավելի կբարձրացնի

Կոմանդոս. Չեմ կարծում, որ «Եռաբլուրը» «Հաց բերողին» ավելի կբարձրացնի
19.03.2017 | 18:27

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը մեծ հարգանքով է հիշել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։ Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ա. Սարգսյանին «Եռաբլուրում» հուղարկավորելու հարցի շահարկումը, Ա. Տեր-Թադևոսյանը նշել է, որ «Եռաբլուրը» այն տեղն է, որտեղ ազատամարտիկների են հուղարկավորում։

«Չեմ կարծում, որ «Եռաբլուրը» իրան ավելի կբարձրացնի։ Իրա հարգանքը կա»,- ասաց Կոմանդոսը։ «Չեմ հասկանում, ինչի ա ըտենց դրված, որ էդ մարդուն «Եռաբլուրում» թաղեն»,- նշեց նա։

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ