«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Չեղածի հաշիվ

Չեղածի հաշիվ
17.02.2017 | 00:54

Ժողովուրդը լավ խոսք ունի. «Անունը կա, ամանում չկա»։ Մենք էլ մի նախարարություն ունենք, բավականին ամպագոռգոռ անունով՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, որից միայն անունն է հայտնի, իսկ թե ինչ է անում այս գերատեսչությունը, ոչ մեկը չգիտի։ Դրանում համոզվեցինք նաև օրերս։


Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու։ Միջազգային տնտեսական ինտեգրմամբ զբաղվող կառույցն ի՞նչ տեսակետ ունի այս հարցում` փորձեցինք ճշտել։ Ասացին՝ նախարարը զբաղված է, դիմեք փոխնախարարին։ Իսկ երիտասարդ փոխնախարար Մակար Ղամբարյանը, պարզվեց, շա՜տ է զբաղված ու հարցերը գրավոր խնդրեց։ Ընդամենը երեք հարց ուղղեցինք երիտասարդին. «Առաջիկայում ԵՄ-ի հետ Հայաստանը կստորագրի շրջանակային համաձայնագիր։ Եթե այն համեմատենք ասոցացման պայմանագրի հետ, որն այդպես էլ չստորագրվեց, ի՞նչ էական տարբերություններ կան։ Այս համաձայնագիրն ի՞նչ է խոստանում Հայաստանի տնտեսական դաշտին։ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելը, ըստ այդմ, ստանձնած պարտավորություններն այս համաձայնագրի համար խոչընդոտներ չե՞ն ստեղծելու»։


Արդեն տասնհինգ օր է` Մակար Ղամբարյանը «պատասխանում» է, անպատասխան են մնում մեր հեռախոսազանգերը, թե փոխնախարարը որքան է մտադիր քննել, վերլուծել, խորանալ հարցերի էության մեջ, դժվար է ասել։ Մնում է միայն հասկանալ` եթե մի նախարարություն կես ամիս չի կարողանում ընդամենը երեք հարցի պատասխանել, ինչո՞ւ է կառավարությունը հանդուրժում նման անգործունակ կառույցը։ Չէ՞ որ հենց վարչապետն է դեմ գործ չանող, պետության բյուջեից սնվող անիմաստ կառույցների գոյությանը։ Որքան ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը պտուղներ քաղեց, այնքան էլ այս նախարարության գոյությունից կքաղի (այս նախարարությունը ստեղծվեց հենց ԵԱՏՄ-ին «սպասարկելու» համար)։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ