«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Լապշինի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում չի հայտարարել

Լապշինի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում չի հայտարարել
11.02.2017 | 15:24

Հայաստանի ոստիկանությունը պարզել է, որ Մինսկում ձերբակալված և Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ երբեք Ինտելպոլի հետախուզում հայտարարված չի եղել։ Երբ Բելառուսի պաշտոնական աղբյուրները հայտնել են, թե Ինտերպոլը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է եղել, Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոն ստուգել է բազայում, այնտեղ Լապշինի անունը չգտնելով, լրացուցիչ հարցում է արել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխամաս։ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից պատասխանել են, որ բազայում նման տեղեկություն չկա։


Լապշինի աջակցության փաստաբանական խմբի անդամ Արա Ղազարյանի խոսքով, սա ևս մեկ անգամ խոսում է, որ բլոգերին պատժելը առանց իրավական հիմքի քաղաքական որոշում է. «Ինտերպոլի կանոնադրության մեջ նշված է, որ Ինտերպոլը պետք է համագործակցի պետությունների հետ սովորական հանցագործների հարցով: Բայց չպետք է համագործակցի պետությունների հետ, եթե քրեական հետապնդումն իրականացվում է քաղաքական նպատակներով, խտրականության, կապված անձի՝ հրապարակայնորեն արտահայտած կարծիքների հետ: Նման աղմուկի պայմաններում շատ դժվար կլիներ Բելառուսին և Ադրբեջանին համոզել Ինտերպոլին, որ Լապշինը հետապնդվում է հենց միայն հանցագործություն կատարելու համար, և որ քաղաքական հիմքեր չկան»: Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է իրավիճակը՝ նշելով, որ Լապշինի նկատմամբ ոչ թե միջազգային՝ Ինտերպոլի, այլ միայն միջպետական հետախուզում է հայտարարված եղել։

Մինչդեռ, անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ հայտարարեց. «Ադբեջանը դիմել է ոչ թե մեզ, այլ Ինտերպոլին: Մենք Ինտերպոլի որոշման համաձայն նրան ձերբակալել ենք, օրենքի համաձայն նրան պետք է հանձնենք Ադբեջանին, այդպես չէ՞։ Կարող ենք նրան բաց թողնել, բայց դա ճիշտ չի լինի, որովհետև այդպես էլ կարող են մեզ հետ վարվել, երբ որևէ մեկին ցանկանանք ձերբակալել»։

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ