Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՈՒր է նայում կառավարությունը

ՈՒր է նայում կառավարությունը
12.01.2017 | 19:12

Դատապարտյալների խնդիրները, չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, ոչ թե պակասում են, այլ օր օրի ավելանում են և կոռուպցիոն նոր աղբյուրի մասին փաստում։ Օրերս «Իրատեսը» մի խումբ դատապարտյալների անունից նամակ է ստացել, որում նշված է, որ ազատազրկվածների բուժսպասարկման գումարները յուրացվում են։

«Դատապարտյալների բուժման համար բյուջեից հատկացվող գումարները հասցեատերերին չեն հասնում։ Թալանվում են այն գումարները, որոնք ուղղված են պետպատվերի շրջանակում դատապարտյալների ախտորոշման, վիրահատման համար։ Հավատացնում ենք ձեզ, 100 հիվանդ դատապարտյալներից լավագույն դեպքում 5-ն են օգտվում պետպատվերից։ Այդ ահռելի գումարները մի քանի պաշտոնյաներ են հափշտակում»,- գրված է նամակում։

Ի դեպ, մեզ մեկ անգամ չէ, որ ազատազրկվածները պատմել են, որ իրենց դեղորայքի, բուժման ծախսերը հոգում են հարազատները, սակայն ՔԿՀ-ում դրանք ձևակերպվում են որպես «պետական ծախսեր»։ Ստացվում է, բյուջեից գումարներ են դուրս գրվում, որոնք կալանավորների բուժման համար չեն ծախսվում, ֆինանսական վնաս են կրում ազատազրկվածների հարազատները, բայց հարստանում են որոշ պաշտոնյաներ։ ՈՒշագրավ է, որ ՔԿՀ-ներին տրվող գումարները երբեք «վերահսկող աչք» չեն տեսել, հանրությանը հայտնի չէ մի դեպք, երբ այս կամ այն պաշտոնյան պատժվել է դատապարտյալներին տրվող գումարները յուրացնելու համար։ Ինչո՞ւ կառավարությունը երբևէ չի հետաքրքրվում, թե ուր են գնում բյուջեից այդքան մեծ գումարները։


Այս համատեքստում պետք է հիշեցնենք նաև մեկ այլ թեմա, որին բավականին հանգամանորեն անդրադարձավ «Իրատեսը»։ Խոսքը կալանավայրերին տրվող հացի որակի մասին է։ Հրապարակումից հետո որոշ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ չկային, սակայն այսօր դարձյալ նույն վիճակն է։ Ի միջի այլոց, և՛ «Նուբարաշեն», և՛ «Արմավիր» ՔԿՀ-ներին հաց մատակարարողը նույն հիմնադրամն է։ «Հացն այնքան անորակ է, որ միջուկը ոչ ոք չի ուտում, խմոր է, թափում են»,- փաստեցին դատապարտյալները` հերթական անգամ զարմանալով, թե ինչու է այսպիսի բարձիթողի վիճակ ստեղծվել այս համակարգում։ Վերջում, խոսքն ուղղելով վարչապետին, դատապարտյալները գրում են. «Խնդիրներն անթիվ են, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ինչո՞ւ են աչքաթող անում ոչ միայն դատապարտյալների խնդիրները, այլև բյուջեի մսխումները։ Մի՞թե բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր երկրում կարևոր չէ, թե այդքան գումարներն ում գրպանն են գնում։ Կարելի է այդ միջոցներով բազմաթիվ հրատապ խնդիրներ լուծել։ Ո՞Ւր է նայում կառավարությունը»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ