Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԵՄ-ն Թուրքիայում փաստում է ժողովրդավարության հետընթաց

ԵՄ-ն Թուրքիայում փաստում է ժողովրդավարության հետընթաց
07.11.2016 | 08:52

Եվրահանձնաժողովը պատրաստել է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի պատրաստվածության մասին ամենաբացասական զեկույցը։ «Խոսքի ազատության ոլորտում վերջին տարում տեղի է ունենում ուժեղ հետընթաց»,- հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung (FAS) շաբաթաթերթը՝ վկայակոչելով 100- էջանոց զեկույցի պատճենը, որը ծրագրվում է պաշտոնապես հրապարակել նոյեմբերի 9-ին։

Եվրահանձնաժողովի փորձագետները նշում են, որ Թուրքիան «ընտրովի և կամային» կիրառում է ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի օրենքները։ Զեկույցի հեղինակները լուրջ անհանգստություն են արտահայտում լրագրողների ձերբակալությունների և ԶԼՄ-ների փակման առնչությամբ՝ պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո։
Փաստաթղթում նշվում է արդարադատության ոլորտում հետընթացի մասին, քանի որ այդ ժամանակահատվածում հեռացվել է բոլոր դատավորների ու դատախազների 20 տոկոսը։ Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան մնում է ԵՄ «առանցքային գործընկեր»։

Եվրահանձնաժողովը պատրաստել է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի պատրաստվածության մասին ամենաբացասական զեկույցը։ «Խոսքի ազատության ոլորտում վերջին տարում տեղի է ունենում ուժեղ հետընթաց»,- հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung (FAS) շաբաթաթերթը՝ վկայակոչելով 100- էջանոց զեկույցի պատճենը, որը ծրագրվում է պաշտոնապես հրապարակել նոյեմբերի 9-ին։

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ