Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Հայկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
13.10.2016 | 14:34

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ. Հայկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: Կենսագրությունը Ծնվել է 27 օգոստոսի 1971թ. Սևան քաղաքում Կրթություն 1978-1988թթ. Սևանի N 3 միջնակարգ դպրոց 1988-1993թթ. ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, իրավաբանի որակավորում 2002-2005թթ. ՀՀ Պետական կառավարման, ակադեմիա, պետական ծառայողի որակավորում, Աշխատանքային գործունեություն 1994-1997թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ քննիչ 1997-1999թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ 1999թ. Երևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ 1999-2004թթ. ՀՀ զինվորական դատախազություն՝ հատկապես կարևոր գործերով քննիչ 2004-2008թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ դատախազ 2008-2011թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ ավագ դատախազ 2011-2012թթ. ՀՀ գլխավոր դատախազություն՝ ավագ դատախազ 2012-2014թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ 2014թ մինչ օրս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ 1993-1994թթ. ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ բանակում Ամուսնացած է, մեկ որդի և երկու դուստր, Արդարադատության առաջին դասի խորհրդական է։

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ