Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Պավլիկ Մանուկյանի որդուն տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ

Պավլիկ Մանուկյանի որդուն տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ
28.07.2016 | 08:52

Անցած գիշեր հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանին` Պավել Մանուկյանի որդուն, տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Տեղեկությունը հաստատել է Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել:


Պավել Մանուկյանին և նրա որդի՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի՝ ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրեց Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորում 2 ամիս ժամկետով:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ