ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Դավիթ Մելքոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»,-ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:
Դավիթ Մանուկի Մելքոնյան
Ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1997-2001թթ.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ,
2001-2003թթ.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ,
2003-2006թթ.
ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն),
2006թ.
թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2009թ.
Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2006-2010թթ.
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս,
2010-2011թթ.
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս
2014թ.-մինչ օրս
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դոցենտ
2004-2006թթ.
ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ,
2006-2014թթ
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ,
2011-2014թթ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան,
2014-2016թթ.
ՀՀ գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015թ.-ից՝ ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ,
2016թ.-ի մարտի 9- - մինչ օրս
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,
2010թ.-մինչ օրս
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:
Երեք գրքի և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:
2015թ. հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: