Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Բռավո, օմբուդսմեն

Բռավո, օմբուդսմեն
12.05.2016 | 23:14

ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին: «Ես եվրոպացի եմ, ում երկրին մերժել են մուտքը եվրոպական համայնք և ում դրոշը հայտնվել է զայրույթի, վախի, շփոթվածության, ամոթի և ամենակարևորը անտարբերության մթնոլորտում»,- գրել է Մելիքյանը:

ԼՂՀ օմբուդսմենը նախևառաջ Ղարաբաղի ժողովրդի անունից իր խիստ անհամաձայնությունն է հայտնել «Եվրատեսիլի» կազմակերպիչների հայտարարության լեզվի հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճ: «Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձեր նկարագրությունը ճշգրիտ չէ և վիրավորում է իմ ժողովրդին»,- գրել է օմբուդսմենը:

«Երկրորդ՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 2016-ի ապրիլի 2-5-ի իրադարձությունների վրա, ինչն էլ դարձել է մրցույթի մասնակցի շարժառիթը՝ ցուցադրել է ԼՂՀ-ի ազգային դրոշը»,- նշել է Մելիքյանը՝ ուշադրություն հրավիրելով այդ օրերին Ադրբեջանի զորքերի վայրագությունների և խախտումների մասին զեկույցին: «Մրցույթի մասնակիցը` որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և ցանկանում է ժողովրդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել` ցուցադրելով ԼՂՀ դրոշը` հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ` լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը»,- ասված է նամակում: «Եվրոպան միասնական է մարդու հիմնարար իրավունքների արժեքների շուրջ, և այս արժեքների հիմքում խոսքի ազատությունն է: Քանի որ խոսքի սուբյեկտը հատուկ կարևորություն ունի, ուստի և խոսքի ազատությունը որևէ սահմանափակում չպետք է ունենա:

«Իսլամական պետության» ոճով իրականացվող գլխատումները և մյուս սարսափելի պատերազմական հանցագործություններն Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ընդամենը 40 օր առաջ, և Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք»,- ասել է նա։ ԼՂՀ օմբուդսմենը կոչ է արել եվրոպացիներին հիշել Եվրոպայի հիմնարար արժեքները և բռնել խաղաղության և միասնության կողմը և մնալ «Երգի մրցույթի ձևաչափի մեջ ու չմտնել միջազգային քաղաքականության դաշտ»:

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ