ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Ինչո՞ւ մեր սահմանադրությամբ ամրագրված չէ տարեկան ուղերձի ինստիտուտը

Ինչո՞ւ մեր սահմանադրությամբ ամրագրված չէ տարեկան ուղերձի ինստիտուտը
05.12.2014 | 13:19

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ուղերձով հանդես եկավ խորհրդարանի զույգ պալատների առջև: Ելույթի բովանդակությունը մեծ հաշվով կանխորոշված էր՝ ընթացիկ քաղաքական իրադարձություններից ելենելով: Պուտինը խոսեց Արևմուտքի դեմ՝ նրան մեղադրելով Ռուսաստանը մասնատելու ցանկության մեջ, ապա կարևորեց տնտեսությունն ազատականացնելու քաղաքականությունը՝ արձագանքելով ռուսական այսօրվա ճգնաժամի, ռուբլու արժեզրկման իրողություններին:
Սակայն Ռուսաստանի նախագահի ուղերձին կամ դրա բովանդակությանը չէ, որ ուզում եմ անդրադառնալ, այլ բուն ուղերձի ինստիտուտին, գաղափարին:
Այդ ինստիտուտն ինձ դուր է գալիս. դա մեծացնում է երկրի ղեկավարի պատասխանատվության մակարդակը, որովհետև նա, տարվա կտրվածքով, բանաձևում, սահմանում է երկրի քաղաքականության հիմնական ուղղություները, մատնանշում դրանց լուծման ուղիները: Այս հանգամանքը բարձրացնում է նաև իշխանության հաշվետվողականության մակարդակը, որովհետև ընտրողը, ի վերջո, պատկերացում կազմում է, թե մյուս տարի այս ժամանակահատվածում ինչ պահանջի երկրի առաջին դեմքից, ինչ չափանիշներով կամ խնդիրների ինչ շրջանակում գնահատի նրա աշխատանքը:
Մեր երկրում նախագահները քիչ են սիրում շփվել հասարակության հետ, իրական, չպլնավորված հարցազրույցների թիվը նույնպես շատ քիչ է: Էլ չեմ ասում այն մասին, որ վերջին անգամ չեմ հիշում, թե երբ է մեր նախագահը եղել խորհրդարանում, պատգամավորների հետ քննարկել հարցրեր, որոնք օրակարգային են երկրի զարգացման, հեռանկարի տեսանկյունից:
Լավ կլինի, որ սահմանադրական առաջիկա փոփոխությունների համատեքստում անդրադարձ կատարվի նաև նախագահի ամենամյա ուղերձի ներդրման գաղափարին:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ