Ռուսաստանյան «Սիստեմա» ընկերությունը «Բաշնեֆթի» բաժնետոմսերի կալանքը հանելու խնդրագիր է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան, որպեսզի «դատարանի որոշմամբ «Բաշնեֆթի» բաժնետոմսերը կամավոր պետությանը հանձնի»: Խնդրագիրը ներկայացվել է մի քանի օր առաջ: «Սիստեման» սկսել է ակտիվների փոխանցումը: Կողմերը համաձայնեցրել են հաշիվների բացման և բաժնետոմսերի փոխանցման ընթացակարգերը, որոնք կիրագործվեն, երբ դատարանի որոշումն ուժի մեջ մտնի: