ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Հայկ Կյուրեղյանը՝ դատարանում

Հայկ Կյուրեղյանը՝ դատարանում
07.11.2014 | 12:11

Այսօր, ժամը 16:30 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստը։

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամը կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին լինել ազատության համար պայքարող քաղաքացու կողքին և պահանջել արդար դատավարություն։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը դեռ ամիսներ առաջ, Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական առաջին նիստի օրը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ կրակել էր գազային ատրճանակով և շեղել ոստիկանների ուշադրությունը բակում հավաքված մարդկանց բազմությունից: Նա այդ քայլով իր վրդովմունքն էր հայտնել առ այն, թե ինչու են դատում Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ