ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Իրազեկել են քաղաքական հետապնդման մասին

Իրազեկել են քաղաքական հետապնդման մասին
20.10.2014 | 16:38

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործի մասին իրազեկել է «Human Rights Watch» և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների:

«Ներկայացրել եմ, որ նրանք հետապնդվում են քաղաքական հայացքների համար»,- irates.am-ին հայտնեց իրավապաշտպանը:
Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ նշեց, որ իր կազմակերպությունը հետևել է դատավարության ընթացքին, և ինքը «Human Rights Watch» կազմակերպությանն է ներկայացրել ողջ տեղեկատվությունը դատավարության ընթացքի, մեղադրող կողմի առաջարկած պատժաչափի մասին: Իսկ առաջիկայում նա պատրաստվում է իրազեկելու նաև Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ կայացրած դատավճռի մասին:

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ