ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

«Ցուցմունքը կորզվել է խոշտանգումների միջոցով»

«Ցուցմունքը կորզվել է խոշտանգումների միջոցով»
24.09.2014 | 17:21

2013 թ. ապրիլի 9-ին, նախագահի երդմնակալության օրը, ժամը 15.15-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 72-րդ շենքի հարևանությամբ, մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն կիրառելով խուլիգանություն կատարելու և այդ ընթացքում նույն դանակով Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակի աջ շրջանին հարվածելու և նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու համար Հայկ Աղամալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շարունակում են մարդկանցից ցուցմունքներ կորզել խոշտանգումների միջոցով, գործում չկա դանակը, որպես իրեղեն ապացույց, բայց մարդկանց դատում են դանակահարության համար: Միքայել Դանիելյանի խոսքերով, երբ ինքը դատախազից հետաքրքրվել է Հայկ Աղամալյանի գործով, թե ինչպես են քննում գործը առանց դանակի, նա պատասխանել է. «Դանակը մեզ պետք չէ»: Ըստ պարոն Դանիելյանի՝ պետք է անցկացվեր հետքաբանական փորձաքննություն, ինչը չի արվել:
Հայկ Աղամալյանի գործով մեղադրանքի հիմքում ընկած է նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ի դեպ, կորզվել է ծեծի և սպառնալիքների միջոցով, և ևս երկու վկաների ցուցմունքներ, մինչդեռ դեպքի մասնակից է եղել մոտ 40-50 անձ:
Ըստ Հելսինկյան ասոցիացիայի՝ Տիգրան Հայրապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմինները, խախտելով քրեական դատավարության մի շարք սկզբունքներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ և 25-րդ հոդվածներով ամրագրված օրինականության, գործի արդարացի քննության և ապացույցների ազատ գնահատման սկզբունքները՝ չեն կատարել և չեն կատարում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ