ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Չեխ պատգամավորը Ադրբեջանից Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ քննություն է պահանջում

Չեխ պատգամավորը Ադրբեջանից Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ քննություն է պահանջում
02.09.2014 | 12:23

Չեխ խորհրդարանականը ցավակցություն է հայտնում ադրբեջանական գերության մեջ սպանված հայազգի Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ և հուսով է` նրա մարմինը կվերադարձվի ընտանիքին հնարավորինս շուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-չեխական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռոբին Բյոհնիշը: «Առաջին հերթին, կցանկանայի իմ ցավակցությունը հայտնել Կարեն Պետրոսյանի հարազատներին և հույս հայտնել, որ ադրբեջանցիները կվերադարձնեն նրա մարմինն ընտանիքին հնարավորինս շուտ: Անկախ երկու երկրների միջև առկա լարվածությունից` ես Ադրբեջանի իշխանությունների պահվածքը Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ համարում եմ անընդունելի: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, և պետք է հասկանա, որ իր քայլերը համատեղելի չեն եվրոպական արժեքների հետ: Եթե Ադրբեջանի իշխանություններն իրենք չլուծեն հարցը, ես հուսով եմ` միջազգային հանրությունը բավականաչափ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները հետաքննելու և մեղավորներին պատժելու համար»,-ասել է պատգամավորը:
Օգոստոսի 7-ին, անհայտ հանգամանքներում հատելով սահմանը, Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան մահացավ ադրբեջանական գերության մեջ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության` նախնական տվյալներով` Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագետները համոզված են, որ նրան սպանել են` դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկելով, ինչպես նախկինում այլ գերիների պարագայում: Ադրբեջանական կողմն ուշացնում է անհայտ պայմաններում մահացած Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը` փորձելով խոչընդոտներ ստեղծել դիակի դատաբժշկական քննության համար:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ