Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Բրիտանական ֆիլմերի ցուցադրություններ` քրեակատարողական հիմնարկներում

Բրիտանական ֆիլմերի ցուցադրություններ` քրեակատարողական հիմնարկներում
26.04.2014 | 11:00

Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում:

Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերն արդեն ցուցադրվել են «Սևան», «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մինչև ապրիլի վերջ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում:
Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ