Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Օրենքը խաղալիք չէ, որ մի քանիսի խնդրանքով ընդունես

Օրենքը խաղալիք չէ, որ մի քանիսի խնդրանքով ընդունես
02.04.2014 | 13:55

Այսպես կոչված` ֆեյքերի մասին օրինագծի ստեղծման շարժառիթների վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանն ասել էր, թե իրեն նման խնդրանքով դիմել են մի շարք թերթերի խմբագիրներ և լրագրողներ: Այնուհետև որոշ խմբագիրներ հայտարարել էին, թե կոնկրետ իրենք նման խնդրանքով չեն դիմել պատգամավորին, և թող վերջինս անուններ հրապարակի: ԲՀԿ քարտուղարն էլ պնդել էր իր նախկին հայտարարությունը` ասելով, որ անուններ չի հրապարակի: Զոհրաբյանի պահվածքն առնվազն տարօրինակ է: Նախկին լրագրողը պետք է որ իմանար` «մի քանիսը» չեն կարող ներկայացնել մեծամասնության կարծիքը: Սովորաբար նման հարցերը պարզելու համար անհրաժեշտ է հարցում անցկացնել: Օրենքը խաղալիք չէ, որ երկու-երեք հոգու խնդրանքով ընդունես ու մի ողջ ոլորտի` սեփական գործերը թողած, դրա դեմ պայքարելու գործին լծես: Եվ եթե Զոհրաբյանը պնդում է, որ իրեն, այնուամենայնիվ, դիմել են որոշ խմբագիրներ, ապա մնում է ենթադրել, որ դրանք սեփական կուսակցության կողմից սնվող կայքերի խմբագիրները կարող են լինել: Հակառակ դեպքում չի հասկացվում պատգամավորի նման շահագրգռության աղբյուրը` նկատի ունենալով, որ օրենքը անկհայտորեն խնդիրներ է առաջացնելու լրատվամիջոցների աշխատանքում և սահմանափակելու է խոսքի ազատությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ