Օրերս դատապարտյալներից մեկն արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեության մասին ուշագրավ մի դեպք հիշեց։
Վեց տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդն արդարացվել է, քանի որ պարզվել է, որ իրական հանցագործն ազատության մեջ է։ Արդարացվելուց հետո նրան իր մոտ է կանչել Աղվան Հովսեփյանը և նվիրել Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքը։ Հավանաբար, Էդմոն Դանտեսի կերպարով փորձել է «ոգեշնչել» երիտասարդին և «մեղմել» հանիրավի դատապարտված երիտասարդի զայրույթը հայրենի արդարադատության նկատմամբ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ