ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչե՞ր կարելի է անել ուրիշի դանակով. Չինական դիվանագիտություն (մաս 3-րդ)

Ինչե՞ր կարելի է անել ուրիշի դանակով. Չինական դիվանագիտություն (մաս 3-րդ)
17.07.2013 | 14:31


Ստրատագեմաները կարող են լինել ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքականության միջոց և գործիք:

Վերցնենք, օրինակ, 3-րդ ստրատագեման, որի թարգմանությունը հիերոգլիֆներից հնչում է այսպես.«Փոխ առնել դանակ, մարդ սպանելու համար»: Այս ստրատագեմայի էությունն է` կործանել հակառակորդին ուրիշի ձեռքով, վնասել կողմնակի ճանապարհով` մնալով ստվերում: Սա կոչվում է փոխանձի կամ այլուրեքության ստրատագեմա:

1987 թվականին Չինաստանում լույս տեսած ֆունդամենտալ աշխատությունում նշված ստրատագեմայի դասական օրինակ է դիտվում ֆաշիստների կողմից 1936 թվականին խորհրդային հետախուզությանը փոխանցած կեղծ փաստաթղթերը, որոնց հիման վրա Ստալինը գնդակահարեց նախ մարշալ Տուխաչևսկուն, հետո վերացրեց Կարմիր բանակի բարձրաստիճան զինվորականներին՝ որպես դավաճանների: Ստալինն այս դեպքում խաղաց փոխ առնված դանակի դեր և ոչնչացրեց իր իսկ սեփական գեներալիտետը:

Մեկ ուրիշ օրինակ` Ստալինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին վախենալով, որ լեհական ընդհատակը կխանգարի կոմունիստների իշխանության գալուն, ուշացրեց խոստացված օգնությունը և փաստորեն նպաստեց, որպեսզի գերմանացիները ոչնչացնեն այդ ընդհատակը: Դանակը վերմախտն էր:

1970-ականներին ԽՍՀՄ-ը պաշտպանում էր Վիետնամի պատերազմը Կամբոջայի դեմ: Պեկինը գտնում էր, որ Մոսկվան օգտագործում է Հանոյի ծավալապաշտական ձգտումներն իր ազդեցությունը Հարավային Ասիայում տարածելու և Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների միջև հաղորդակցությունը հսկելու համար: Բրեժնևը, ըստ Պեկինի, դանակ էր՝ մխրճված Չինաստանի թիկունքին:

Գանք մեր հարազատ իրականությանը: Թմկաբերդը Նադիր շահը գրավեց խաբեությամբ, այլընտրանքային ճանապարհով: Նա Թաթուլին սպանեց ուրիշի դանակով: Դանակը Թաթուլի կինն էր:

Ավելի հետաքրքրիր քաղաքական ստարատագեմա է ուրվագծվում այսօրվա Հայաստանում: Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը շարունակեր զարգանալ, և նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեր հանրապետությունը իսկապես մաքրել կոռուպցիայից, ապա նա դա կաներ այդ կառույցի ղեկավարի ձեռքով: Եվ մենք ականատես կլինեինք, թե ինչպես Իշխան Զաքարյանը կխաղար դանակի դեր:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ